Համաձայն 2020 թվականի օգոստոսի 17-ի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի՝ Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցի 40 շենքի 28.4քմ մակերեսով բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքը ձեռք է բերել քաղ. Արմինե Ծառուկյանը: Վերջինս դիմել է Դիլիջանի համայնքի ղեկավարին՝ նշված բնակարանին հասցե տրամադրելու խնդրանքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հաայաստանի Հանրապետության կառավարության 2005թ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 48-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով՝
1. Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 40 շենքի 28.4քմ մակերեսով բնակարանին տրամադրել հասցե՝ Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Մյասնիկյան փողոց, թիվ 40 շենք, թիվ 3 բնակարան:
2. Պարտավորեցնել քաղ. Արմինե Ծառուկյանին.
<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2019թ. նոյեմբերի 18-ի թիվ 159-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: