Համաձայն 2020 թվականի սեպտեմբերի 24-ի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի՝ Դիլիջան քաղաքի Աբովյան փողոցի 1գ հասցեի 760.0քմ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ձեռք է բերել քաղ. Սամվել Եսայանը: Վերջինս դիմել է Դիլիջանի համայնքի ղեկավարին՝ նշված հողամասին հասցե տրամադրելու խնդրանքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հաայաստանի Հանրապետության կառավարության 2005թ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 48-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով՝
1. Դիլիջան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 1գ հասցեի 760.0քմ հողամասին տրամադրել նոր հասցե՝ Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Աբովյան փողոց, թիվ 1/3:
2. Պարտավորեցնել քաղ. Սամվել Եսայանին.
<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2019թ. նոյեմբերի 18-ի թիվ 159-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: