Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Ռոբերտ Վոլոդյայի Ավալյանը` իր սեփականությունը հանդիսացող, Դիլիջան քաղաքի Սարալանջի փողոց 4-րդ նրբ. թիվ 1 (612.0քմ), Սարալանջի փողոց 4-րդ նրբ. թիվ 3 (600.0քմ) և Սարալանջի փողոց 4-րդ նրբ. թիվ 5 (596.0քմ) հասցեների հողամասերի միավորման արդյունքում առաջացած 1808.0քմ հողամասին հասցե տրամադրելու խնդրանքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հաայաստանի Հանրապետության կառավարության 2005թ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 48-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով՝
1. Քաղ. Ռոբերտ Վոլոդյայի Ավալյանին պատկանող, Դիլիջան քաղաքի Սարալանջի փողոց 4-րդ նրբ. թիվ 1 (612.0քմ), Սարալանջի փողոց 4-րդ նրբ. թիվ 3 (600.0քմ) և Սարալանջի փողոց 4-րդ նրբ. թիվ 5 (596.0քմ) հասցեների հողամասերի միավորման արդյունքում առաջացած 1808.0քմ հողամասը հասցեակոչել Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Սարալանջի փողոց 4-րդ նրբ. թիվ 1 հասցեով:
2. Պարտավորեցնել քաղ. Ռոբերտ Ավալյանին.
<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2019թ. նոյեմբերի 18-ի թիվ 159-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: