Համաձայն անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի թիվ 2120988 վկայականի՝ Դիլիջան համայնքի Թեղուտ գյուղի 10-րդ փողոցի թիվ 11 հասցեի բնակելի տունը և սպասարկման 825.0քմ հողամասը պատկանում է քաղ. Գևորգ Յուրայի Թամրազյանին: Վերջինս դիմել է Դիլիջանի համայնքի ղեկավարին` նշված բնակելի տան ինքնակամ կառուցված ձեղնահարկը օրինականացնելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժղովը նշում է, որ համաձայն պետականորեն լիցենզավորված անձի կողմից կազմված հատակագծի՝ Թեղուտ գյուղի 10-րդ փողոցի թիվ 11 հասցեի բնակելի տանը ինքնակամ կառուցված է ձեղնահարկ՝ 157.96քմ ընդհանուր արտաքին մակերեսով, իսկ հողամասի փաստացի չափը կազմում է 823.1քմ: Հանձնաժողովը նշում է, որ հողամասի չափի փոփոխման հետ կապված սեփականատերը առարկություն չունի, նշված ինքնակամ շինությունը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով սահմանված օրինականացման պայմաններին, չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված է քաղաքաշինական նորմերի ու կանոնների առանց էական խախտումների: Վերջիններիս օրինականացման համար օրենքով նախատեսված վճարի չափը կազմում է 86878 /ութսունվեց հազար ութ հարյուր յոթանասունութ/ դրամ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 2-րդ բաժնի, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188 հոդվածի 4-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով`
1. Քաղ. Գևորգ Յուրայի Թամրազյանի կողմից Դիլիջան համայնքի Թեղուտ գյուղի 10-րդ փողոցի թիվ 11 հասցեի՝ իր սեփականությունը հանդիսացող բնակելի տան ինքնակամ կառուցված ձեղնահարկը՝ 157.96քմ ընդհանուր արտաքին մակերեսով , ճանաչել օրինական (կցվում է հողամասի գլխավոր հատակագիծը):
2. Պարտավորեցնել քաղ. Գևորգ Թամրազյանին.
1) Սույն որոշումը կայացնելու պահից 60 օրյա ժամկետում (չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած) համայնքապետարանի 900405051690 հաշվարկային հաշվին մուծել վերոգրյալ ինքնակամ կառուցված շինության օրինականացման դիմաց գանձվող օրենքով սահմանված վճարը, այն է՝ 86878 /ութսունվեց հազար ութ հարյուր յոթանասունութ/ դրամ, վերջինիս վճարման անդորրագիրը սույն որոշման անբաժանելի մասն է:
2) Դիմել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստր պետական կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն վերագրանցելու նպատակով:
3) <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2018թ. դեկտեմբերի 26-ի թիվ 151-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: