Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը՝ տեղեկացնելով Գոշավանք վերածննդի նախագծի մասին և նախագծի շրջանակներում Գոշավանքին հարակից մոտ 3.0հա մակերեսով հողհատկացման խնդրանքով:
Կատարված տեղազննման և չափագրման արդյունքում կազմված սխեմայի համաձայն` նշված հողամասի մակերեսի չափը կազմել է 17580.5քմ: Վերջինիս նպատակային նշանակությունը, ՀՀ կառավարության 29.12.2011թ. N 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն, փոփոխվել է որպես հատուկ պահպանվող տարածքների հողերի, մասնավորապես՝ պատմական և մշակութային նշանակության: Նշված հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը գրանցվել է /սեփականության վկայական՝ թիվ 13122019-11-0052/:
Համայնքի ավագանին 2019թ. դեկտեմբերի 27-ի թիվ 196-Ա որոշմամբ համաձայնություն է տվել Դիլիջան համայնքի Գոշ գյուղի Մ.Գոշի փողոցի թիվ 74/4 հասցեի 17580.5քմ հողամասը Գոշավանք վերածննդի նախագծի շրջանակներում, եկեղեցապատկան կառույցների շինարարության ու դրանց սպասարկման նպատակով, Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին) անհատույց սեփականության իրավունքով տրամադրելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 17580.5քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է հողերի տարածագնահատման տասնհինգերորդ գոտում:
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63 հոդվածի, 64 հոդվածի 1.2-րդ կետի պահանջները և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջներով՝
1. Դիլիջան համայնքի Գոշ գյուղի Մ.Գոշի փողոցի թիվ 74/4 հասցեի 17580.5քմ հողամասը Գոշավանք վերածննդի նախագծի շրջանակներում, եկեղեցապատկան կառույցների շինարարության ու դրանց սպասարկման նպատակով, անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին):
2. Կնքել հողամասի օտարման պայմանագիր /նվիրատվության պայմանագրի կանոններով/, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները` պետական գրանցման:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: