Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 103
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 577
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 սեպտեմբերի 2019 թվականի N 577

ՔԱՂԱՔԱՑԻ ԷԴԻԿ ԱՐԱՄԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ, ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ՄՅԱՍՆԻԿՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 26/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՐՀԵՍՏԱՆՈՑԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայն 2015թ. օգոստոսի 11-ի թիվ 11082015-11-0023 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի՝ Դիլիջանի Մյասնիկյան փողոցի թիվ 26/1 հասցեում գտնվող արհեստանոցի նկատմամբ սեփականության իրավունքը պատկանում է Էդիկ Արամի Վարդանյանին: Վերջինս դիմել է Դիլիջանի համայնքի ղեկավարին՝ նշված արհեստանոցի զբաղեցրած հողամասը իրեն օտարելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ համաձայն 2015թ. օգոստոսի 11-ի թիվ 11082015-11-0023 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի` նշված արհեստանոցի զբաղեցրած հողամասի չափը կազմում է 20.0քմ:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 20.0քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային  օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում: Նշված հողամասի օտարումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները:
Հանձնաժողովը առաջարկություն է ներկայացրել համայնքի ղեկավարին նշված արհեստանոցի զբաղեցրած 20.0քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարել քաղ. Էդիկ Վարդանյանին:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 209 հոդվածի 1-ին մասի, Հայաստանի  Հանրապետության  Հողային  օրենսգրքի 64 հոդվածի 8-րդ մասի պահանջները, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի  պահանջներով`

1. Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 26/1 հասցեի արհեստանոցի զբաղեցրած 20.0քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարել քաղաքացի Էդիկ Արամի Վարդանյանին (ծնվ. 12.08.1939թ.): Օտարվող հողամասի արժեքը կազմում է  24840 /քսանչորս հազար ութ հարյուր քառասուն/ դրամ:
2. Կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները` պետական գրանցման:
3. Պարտավորեցնել քաղ. Էդիկ Վարդանյանին.
1) Դիլիջանի համայնքապետարանի 900405051104 հաշվարկային հաշվին մուծել հողի արժեքը` է 24840 /քսանչորս հազար ութ հարյուր քառասուն/դրամ, վերջինիս մուծման անդորրագիրը սույն որոշման անբաժանելի մասն է:
2) Դիմել  Հայաստանի Հանրապետության  անշարժ  գույքի  կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված անշարժ գույքի  նկատմամբ  սեփականության  իրավունքը  պետականորեն  գրանցելու  նպատակով:
3) <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2018թ. դեկտեմբերի 26-ի թիվ 151-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner