|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
17 սեպտեմբերի 2019 թվականի N 576 |
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ, 11-042-0128-0004 ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՄԻ ՄԱՍԻ /2.10850ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ/ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՊԵՏԱԿԱՆՈՐԵՆ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի ընթացիկ հաշվառման և հոողային հաշվեկշռի կազմման նպատակով, Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը առաջարկություն է ներկայացրել համայնքի ղեկավարին Դիլիջան համայնքի վարչական սահմաններում ընդգրկված,Հաղարծին գյուղի տարածքում գտնվող, 11-042-0128-0004 ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողի մի մասի՝ 2.10850հա հողամասի նկատմամբ պետականորեն գրանցել համայնքի սեփականության իրավունքը /կցվում է հողամասի գլխավոր հատակագիծը/: Նշված հողամասը հանդիսանում է համայնքի սեփականությունը համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2369-Ն որոշման, գտնվում է Գյուղատնտեսական նշանակության հողերի կազմում, որպես վարելահող: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով` 1. Դիմել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստր պետական կոմիտեի սպասարկման գրասենյակ՝ Հաղարծին գյուղի տարածքում գտնվող, Դիլիջան համայնքի հողերի կադաստրային քարտեզի 11-042-0128-0004 ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամասի մի մասի՝ 2.10850հա մակերեսով հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով: 2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|