Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 35
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 14
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 հունվարի 2015 թվականի N 14

ՔԱՂ. ԲԱԳՐԱՏՈՒՆԻ ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջանի քաղաքային համայնքի ղեկավարի 2014թ. դեկտեմբերի 22-ի թիվ 577-Ա որոշմամբ 2015թ. հունվարի 22-ին աճուրդի էր ներկայացվել Դիլիջանի քաղաքային համայնքի սեփականությունը հանդիսացող, <<Բնակավայրերի հողերից>>  701.0քմ հողամաս /Լոտ-56(ՔՀ-14),  Սարալանջի փողոց թիվ 46 / բնակելի տան կառուցման նպատակով, 1752500 դրամ մեկնարկային գնով:
Կայացած աճուրդում 1927750 դրամ առավելագույն գնով հաղթեց Արարատի մարզի Մխչյան գյուղի Ալավերդյան փողոց թիվ 41 տան բնակիչ Բագրատունի Բարսեղյանը, որի մասին աճուրդային հանձնաժողովի կողմից կազմվեց թիվ 5 արձանագրությունը:
Նշված հողամասը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հող, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում:
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67, 68 և 70 հոդվածների պահանջները և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 38 հոդվածի 2-րդ կետի պահանջներով`

1. Հաստատել Դիլիջանի քաղաքապետարանի աճուրդային հանձնաժողովի թիվ 5 արձանագրությունը և Դիլիջանի քաղաքային համայնքի սեփականությունը հանդիսացող, <<Բնակավայրերի հողերից>> Սարալանջի փողոց թիվ 46 հասցեի 701.0քմ մակերեսով հողամասը, բնակելի տան կառուցման նպատակով, օտարել Արարատի մարզի Մխչյան գյուղի Ալավերդյան փողոց թիվ 41 տան բնակիչ Բագրատունի Բարսեղյանին:
2. Կնքել հողի առուվաճառքի պայմանագիրը, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները` պետական գրանցման:
3. Պարտավորեցնել քաղ.  Բագրատունի Բարսեղյանին.
1) Դիլիջանի քաղաքապետարանի 900405051104 հաշվարկային հաշվին մուծել աճուրդի սակարկությունների արդյունքում ձևավորված առավելագույն գինը, այն է` 1927750 դրամ, ընդ որում աճուրդի անցկացման օրը մուծված 87625 դրամ նախավճարը ներառվում է հողի օտարման գնի մեջ, վերջիններիս մուծման անդորրագրերը սույն որոշման անբաժանելի մասն են:
2) <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի և համայնքի ավագանու 2014թ. նոյեմբերի 17-ի թիվ 277-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner