Այսօր: Երեքշաբթի, 23 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 73
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 20
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 հունվարի 2020 թվականի N 20

ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԵՂՈՒԿ ՎԱՌԵԼԻՔ, ՍԵՂՄՎԱԾ ԲՆԱԿԱՆ ԿԱՄ ՀԵՂՈՒԿԱՑՎԱԾ ՆԱՎԹԱՅԻՆ ԳԱԶԵՐԻ ՄԱՆՐԱԾԱԽ ՎԱՃԱՌՔԻ, ԺԱՄԸ 24-00-ԻՑ ՀԵՏՈ ԱՌԵՎՏՈՒՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջան համայնքի վարչական տարածքում գործող մի շարք անհատ ձեռնարկատերեր և իրավաբանական անձինք հայտ են ներկայացրել համայնքապետարան` իրենց սեփական ձեռնարկատիրական օբյեկտներում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի  մանրածախ վաճառքի , ժամը 24-00-ից հետո առևտուր կազմակերպելու թույլտվություն ստանալու համար:
  Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007թվականի հուլիսի 19-ի թիվ 843-Ն որոշմամբ սահմանված կարգը և ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին»  օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ և 12-րդ կետերի , «Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 8-րդ կետերի  պահանջներով`

1. Բավարարել հայտերը և տալ հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվություն  01 հունվարի 2020թ.-31դեկտեմբերի 2020թ. ժամանակահատվածի համար:
-<<Կամ-Օյլ>>սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն
-<<Սի Փի Էս Օիլ Քորփորեշն>>սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն:
2. Բավարարել հայտը և տալ ժամը 24-00-ից հետո առևտրի կազմակերպման թույլտվություն 01 հունվարի 2020թ.-31 դեկտեմբերի 2020թ. ժամանակահատվածի համար
-<<Կամ-Օյլ>>սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն
-<<Սի Փի Էս Օիլ Քորփորեշն>>սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն:
3. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնին.
տուրքի գանձումները կատարել յուրաքանչյուր եռամսյակի համար` ըստ Դիլիջանի համայնքի ավագանու 2019թ.
 նոյեմբերի 18-ի թիվ 159-Ն որոշմամբ հաստատված  դրույքաչափերի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner