Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ, Տավուշի մարզ, ք.Դիլիջան, Մյասնիկյան 55, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 սեպտեմբերի 2020 թվականի N 442

<<Հ ԵՎ Տ ՀԱԿՈԲՅԱՆՆԵՐ>> ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԱՏԿԱՆՈՂ, ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ՄՅԱՍՆԻԿՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 76 ԵՎ ՄՅԱՍՆԻԿՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 66/1 ՀԱՍՑԵՆԵՐԻ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄԻՑ ԱՌԱՋԱՑԱԾ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել  <<Հ և Տ Հակոբյաններ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Վաչագան Գևորգյանը` Դիլիջան քաղաքի Մյասնիկյան  փողոց թիվ 76 (կադաստրային ծածկագիր 11-003-274-074) և Մյասնիկյան փողոց թիվ 66/1 (կադաստրային ծածկագիր 11-003-0274-0087) հասցեների հողամասերի միավորման արդյունքում առաջացած հողամասին և շինություններին հասցե տրամադրելու խնդրանքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հաայաստանի Հանրապետության կառավարության 2005թ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 48-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի  պահանջներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1. Դիլիջան քաղաքի Մյասնիկյան  փողոց թիվ 76 (կադաստրային ծածկագիր 11-003-274-074) և Մյասնիկյան փողոց թիվ 66/1 (կադաստրային ծածկագիր 11-003-0274-0087) հասցեների հողամասերի միավորման արդյունքում առաջացած հողամասը և շինությունները հասցեակոչել Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Մյասնիկյան  փողոց թիվ 74 հասցեով:
2. <<Հ և Տ Հակոբյաններ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը առաջադրել հետևյալ պայմանը.
<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2019թ. նոյեմբերի 18-ի թիվ 159-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

ՀՀ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Ա. ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

 

2020թ. սեպտեմբերի  24
  ք. Դիլիջան