Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ, Տավուշի մարզ, ք.Դիլիջան, Մյասնիկյան 55, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 սեպտեմբերի 2020 թվականի N 438

ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ՄՅԱՍՆԻԿՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 40 ՇԵՆՔԻ 28.4ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՐԱՆԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Համաձայն 2020 թվականի օգոստոսի 17-ի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի՝ Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցի 40 շենքի 28.4քմ մակերեսով բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքը ձեռք է բերել քաղ. Արմինե Ծառուկյանը: Վերջինս դիմել է Դիլիջանի համայնքի ղեկավարին՝ նշված բնակարանին հասցե տրամադրելու խնդրանքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հաայաստանի Հանրապետության կառավարության 2005թ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 48-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի  պահանջներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1. Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 40 շենքի 28.4քմ մակերեսով բնակարանին տրամադրել հասցե՝ Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Մյասնիկյան փողոց, թիվ 40 շենք, թիվ 3 բնակարան:
2. Պարտավորեցնել քաղ. Արմինե Ծառուկյանին.
<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2019թ. նոյեմբերի 18-ի թիվ 159-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

ՀՀ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Ա. ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

 

2020թ. սեպտեմբերի  23
  ք. Դիլիջան