Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ, Տավուշի մարզ, ք.Դիլիջան, Մյասնիկյան 55, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 սեպտեմբերի 2020 թվականի N 444

ՔԱՂ. ՎԱՀԵ ՄԻՀՐԱՆԻ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ, ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՐՑԱԽԻ ՓՈՂՈՑ 1-ԻՆ ՆՐԲ ԹԻՎ 30, ԱՐՑԱԽԻ ՓՈՂՈՑ 1-ԻՆ ՆՐԲ ԹԻՎ 32 ԵՎ ԱՐՑԱԽԻ ՓՈՂՈՑ 1-ԻՆ ՆՐԲ ԹԻՎ 32/1 ՀԱՍՑԵՆԵՐԻ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄԻՑ ԱՌԱՋԱՑԱԾ ՀՈՂԱՄԱՍԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել  քաղ. Վահե Միհրանի Վարդումյանը` իր սեփականությունը հանդիսացող Դիլիջան քաղաքի Արցախի փողոց 1-ին նրբ. թիվ 30 (600.0քմ), Արցախի փողոց 1-ին նրբ. թիվ 32 (600.0քմ)  և Արցախի փողոց 1-ին նրբ. թիվ 32/1 (206.0քմ) հասցեների հողամասերի միավորման արդյունքում առաջացած 1406.0քմ հողամասին հասցե տրամադրելու խնդրանքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հաայաստանի Հանրապետության կառավարության 2005թ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 48-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի  պահանջներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1.Քաղ. Վահե Միհրանի Վարդումյանին պատկանող, Դիլիջան քաղաքի Արցախի փողոց 1-ին նրբ. թիվ 30 (600.0քմ), Արցախի փողոց 1-ին նրբ. թիվ 32 (600.0քմ)  և Արցախի փողոց 1-ին նրբ. թիվ 32/1 (206.0քմ) հասցեների հողամասերի միավորման արդյունքում առաջացած 1406.0քմ հողամասը հասցեակոչել Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Արցախի փողոց 1-ին նրբ. թիվ 30 հասցեով:
2. Քաղ. Վահե Վարդումյանին պարտավորեցնել.
<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2019թ. նոյեմբերի 18-ի թիվ 159-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

ՀՀ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Ա. ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

 

2020թ. սեպտեմբերի  24
  ք. Դիլիջան