Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ, Տավուշի մարզ, ք.Դիլիջան, Մյասնիկյան 55, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 սեպտեմբերի 2020 թվականի N 445

ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 67 ՀԱՍՑԵԻ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԻ ԿԱԶՄՈՒՄ ՔԱՂ. ՀԱԿՈԲ ԵԳԱՆՅԱՆԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ 2118.0ՔՄ ՀՈՂԱՄԱՍԸ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Հակոբ Եղիշի Եգանյանը՝ Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 67 հասցեի իր սեփականությունը հանդիսացող բնակելի տան տնամերձ հողամասի կազմում, առաջին պետական գրանցման շրջանակներում իրեն վարձակալության իրավունքվ տրամադրված 2118.0քմ հողամասը ուղղակի վաճառքի ձևով իրեն օտարելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ համաձայն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 11082020-11-0034 վկայականի, Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 67 հասցեի տնամերձ հողամասի կազմում 2118.0քմ հողամասը տրամադրված է վարձակալության իրավունքով: Նշված 2118.0քմ մակերեսով, 11-003-0048-0023 ծածկագրով հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում:
Դիլիջանի համայնքի ավագանին 2020թ. սեպտեմբերի 16-ի թիվ 115-Ա որոշմամբ համաձայնություն է տվել նշված 2118.0քմ հողամասը ուղղակի վաճառքի ձևով, նախապատվության իրավունքով, 2630556 /երկու միլիոն վեց հարյուր երեսուն հազար հինգ հարյուր հիսունվեց/ դրամ արժեքով քաղ. Հակոբ Եգանյանին օտարելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ մասի, 63-րդ հոդվածի 2-րդ կետի, 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի դրույթները`
 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1. Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 67 հասցեի տնամերձ հողամասի կազմում առաջին պետական գրանցման շրջանակներում վարձակալության իրավունքով տրամադրված 2118.0քմ հողամասը նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի ձևով, 2630556 /երկու միլիոն վեց հարյուր երեսուն հազար հինգ հարյուր հիսունվեց/ դրամ արժեքով օտարել քաղ. Հակոբ Եգանյանին:
2. Կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները` պետական գրանցման:
3. Պարտավորեցնել քաղ. Հակոբ Եգանյանին.
1) Վճարել նշված 2118.0քմ հողամասի կադաստրային արժեքը, այն է՝ 2630556 /երկու միլիոն վեց հարյուր երեսուն հազար հինգ հարյուր հիսունվեց/ դրամ, վերջինիս մուծման անդորրագիրը սույն որոշման անբաժանելի մասն է:
2) Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի  կոմիտեի  սպասարկման գրասենյակ` նշված անշարժ գույքի  նկատմամբ  սեփականության  իրավունքը  պետականորեն  գրանցելու  նպատակով:
3) <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2019թ. նոյեմբերի 18-ի թիվ 159-Ն որոշումների համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

ՀՀ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Ա. ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

 

2020թ. սեպտեմբերի  24
  ք. Դիլիջան