Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ, Տավուշի մարզ, ք.Դիլիջան, Մյասնիկյան 55, (+374 268) 2-25-85, dilijan.tavush@mta.gov.am, dilijan1@yahoo.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2020թվականի N 446

ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2020ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 

  Դիլիջան համայնքի 2020թվականի  բյուջեում անհարաժեշտություն է առաջացել կատարել որոշ փոփոխություններ:

    Հաշվի առնելով վերոգրյալը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

 1.     Դիլիջան համայնքի 2020 թվականի բյուջեի վարչական մասի եկամտային բաժնում կատարել հետևյալ փոփոխությունները՝

                   ա)«46-07-00» Համայնքային ենթակայության մանկապարտեզների ծառայություններից
                       օգտվողների համար տեղական վճար եկամուտները պակասեցնել -2202000(Երկու
                      միլիոն երկու հարյուր երկու հազար) ՀՀ դրամ

                բ)«46-08-00» Համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության  
                   հաստատությունների  ծառայություններից օգտվողների համար տեղական վճար           
                   եկամուտները պակասեցնել -2630000(Երկու միլիոն վեց հարյուր երեսուն հազար) ՀՀ դրամ

                     գ) «45-06-00» Համայնքի տարածքում ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի
                        վաճառքի, հանրային սննդի օբյեկտներում` ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի
                         արտադրանքի իրացման թույլտվության համար տեղական տուրք-185000(Մեկ հարյուր
                   ութսունհինգ հազար)ՀՀ դրամ

              դ) «45-21-00 »Տեղական տուրք այլ արտաքին գովազդի համար-2000000(Երկու միլիոն)     
                     ՀՀ դրամ

                     ե) 46-19-00 «Այլ տեղական վճարներ»-3000000 (Երեք միլիոն )ՀՀ դրամ

                        

2.     Դիլիջան համայնքի 2020 թվականի բյուջեով նախատեսված՝

     1)  09-01-01 «Նախադպրոցական կրթություն» գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվից պակասեցնել հոդված 4511 5522000(հինգ  միլիոն հինգ հարյուր քսաներկու հազար )ՀՀ դրամ՝ որից

            ա)Թիվ 1 մանկապարտեզ համայնքային ոչ առևտրային կազմակերպություն-2000000

            բ)Թիվ 2 մանկապարտեզ համայնքային ոչ առևտրային կազմակերպություն-500000

            գ)Թիվ 4 մանկապարտեզ համայնքային ոչ առևտրային կազմակերպություն-1500000

            դ)Թիվ 5 մանկապարտեզ համայնքային ոչ առևտրային կազմակերպություն-600000

            ե) Հաղարծինի մանկապարտեզ համայնքային ոչ առևտրային կազմակերպություն-        

                492000

            զ) Թեղուտի  մանկապարտեզ համայնքային ոչ առևտրային կազմակերպություն-        

                430000

    2) «05-06-01 Շրջակա միջավայրի պաշտպանություն (այլ դասերին չպատկանող)» գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվից պակասեցնել՝

      հոդված 4213-2500000(Երկու միլիոն հինգ հարյուր հազար ) ՀՀ դրամ

      հոդված 4261-350000(Երեք հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ
հոդված 4264-245000
(Երկու  հարյուր քառասունհինգ  հազար) ՀՀ դրամ

     3) 09-05-01 «Արտադպրոցական դաստիարակություն» գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվից պակասեցնել հոդված 4511 1400000(մեկ  միլիոն չորս հարյուր  հազար )ՀՀ դրամ՝ որից

                 ա)Մարզահամալիր համայնքային ոչ առևտրային կազմակերպություն-1400000

      4) «08-06-01 Հանգիստ, մշակույթ և կրոն (այլ դասերին չպատկանող)» գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվից պակասեցնել հոդված 4252-3300000(Երեք միլիոն երեք հարյուր հազար)ՀՀ դրամ

 

3.    «01-01-01 Օրենսդիր և գործադիր մարմիններ,պետական կառավարում » գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի  հոդված 4261 ավելացնել 300000(Երեք հարյուր  հազար) ՀՀ դրամ , «08-02-04 Այլ մշակութային կազմակերպություններ» գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի հոդված 4239 ավելացնել 3000000(Երեք միլիոն)ՀՀ դրամ:

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                          ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Դիլիջան