Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ, Տավուշի մարզ, ք.Դիլիջան, Մյասնիկյան 55, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 սեպտեմբերի 2020 թվականի N 443

ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԱՄՈՅԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 103 ՀԱՍՑԵԻՆ ԿԻՑ ՏԱՐԱԾՔՈՒՄ <<ՈՒՐՑ>> ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ 290.0ՔՄ ՀՈՂԱՄԱՍԸ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել <<Ուրց>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, ի դեմս՝ տնօրեն Տաթևիկ Ուլիխանյանի, Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցի թիվ 103 հասցեի <<Ուրց>> սրճարանին կից տարածքում ընկերությանը վարձակալության իրավունքվ տրամադրված 290.0քմ հողամասը ուղղակի վաճառքի ձևով ընկերությանն օտարելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ համաձայն անշարժ գույքի նկատմամբ վարձակալության իրավունքի վկայագրի՝ թիվ 0020740, տրված 10.05.2004թ., Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցի թիվ 103 հասցեի <<Ուրց>> սրճարանին կից տարածքում գտնվող 290.0քմ հողամասի վարձակալ է հանդիսանում<<Ուրց>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը: Նշված 290.0քմ մակերեսով հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում:
Դիլիջանի համայնքի ավագանին 2020թ. սեպտեմբերի 16-ի թիվ 103-Ա որոշմամբ համաձայնություն է տվել նշված 290.0քմ հողամասը ուղղակի վաճառքի ձևով, նախապատվության իրավունքով, 360180 /երեք հարյուր վաթսուն հազար հարյուր ութսուն/ դրամ արժեքով օտարել <<Ուրց>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը օտարելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ մասի, 63-րդ հոդվածի 2-րդ կետի, 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 48-րդ կետի դրույթները`

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1. Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցի թիվ 103 հասցեի <<Ուրց>> սրճարանին կից տարածքում ընկերությանը վարձակալության իրավունքվ տրամադրված 290.0քմ հողամասը նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի ձևով, 360180 /երեք հարյուր վաթսուն հազար հարյուր ութսուն/ դրամ արժեքով օտարել <<Ուրց>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
2. Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցի թիվ 103 հասցեի <<Ուրց>> սրճարանին կից տարածքում գտնվող 290.0քմ մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Կամոյի փողոց, թիվ 103/2:
3. Կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները` պետական գրանցման:
4. <<Ուրց>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը առաջադրել հետևյալ պայմանները.
1) Վճարել նշված 290.0քմ հողամասի կադաստրային արժեքը, այն է՝ 360180 /երեք հարյուր վաթսուն հազար հարյուր ութսուն/ դրամ, վերջինիս մուծման անդորրագիրը սույն որոշման անբաժանելի մասն է:
2) Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի  կոմիտեի  սպասարկման գրասենյակ` նշված անշարժ գույքի  նկատմամբ  սեփականության  իրավունքը  պետականորեն  գրանցելու  նպատակով:
3) <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2019թ. նոյեմբերի 18-ի թիվ 159-Ն որոշումների համաձայն կատարել համապատասխան վճարումները:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

ՀՀ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Ա. ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

 

2020թ. սեպտեմբերի  24
  ք. Դիլիջան