Դիլիջանի համայնքի ղեկավարին Է դիմել քաղ. Խաչատուր Կառլենի Քոչարյանը՝ իր սեփականությունը հանդիսացող, Դիլիջան քաղաքի Մ. Գորկու փողոց թիվ 29/39 հասցեի 2808.0քմ հողամասից առանձնացվող 1400.0քմ հողամասին /համաձայն կից հատակագծի/ հասցե տրամադրելու խնդրանքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հաայաստանի Հանրապետության կառավարության 2005թ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 48-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով՝
1. Դիլիջան քաղաքի Մ. Գորկու փողոց թիվ 29/39 հասցեի հողամասից առանձնացվող 1400.0քմ հողամասին /համաձայն կից հատակագծի/ տրամադրել հասցե` Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, քաղաք Դիլիջան, Մ. Գորկու փողոց թիվ 29/50, մնացած 1408.0քմ հողամասը թողնել նույնը` Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, քաղաք Դիլիջան, Մ. Գորկու փողոց թիվ 29/39:
2. Պարտավորեցնել քաղ. Խաչատուր Քոչարյանին.
<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2019թ. նոյեմբերի 18-ի թիվ 159-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: