Դիլիջանի համայնքի ղեկավարի 2020թ. հոկտեմբերի 27-ի թիվ 502-Ա որոշմամբ 2020թ. նոյեմբերի 27-ին աճուրդի էր ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից 1793.0քմ հողամաս /Լոտ-46(ՔՀ-20)/, Դիլիջան քաղաք, Թբիլիսյան խճ. թիվ 54/6 հասցեում հասարակական նշանակության օբյեկտի կառուցման նպատակով, 4482500 դրամ մեկնարկային գնով:
Կայացած աճուրդում 4482500 դրամ առավելագույն գնով հաղթեց Երևան քաղաքի Գաջեգործների 74ա շենք բն. 6 հասցեի բնակիչ Խաչատուր Հակոբի Ջուգուրյանը, որի մասին հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի կողմից կազմվեց թիվ 2 արձանագրությունը:
Նշված հողամասը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հող, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում:
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի, 68-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջներով`
1. Հաստատել Դիլիջան համայնքի հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի թիվ 2 արձանագրությունը և Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճ. թիվ 54/6 հասցեի 1793.0քմ մակերեսով հողամասը հասարակական նշանակության օբյեկտի կառուցման նպատակով օտարել Երևան քաղաքի Գաջեգործների 74ա շենք բն. 6 հասցեի բնակիչ Խաչատուր Ջուգուրյանին:
2. Կնքել հողի առուվաճառքի պայմանագիրը, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները` պետական գրանցման:
3. Պարտավորեցնել քաղ. Խաչատուր Ջուգուրյանին.
1) Դիլիջանի համայնքապետարանի 900405051104 հաշվարկային հաշվին մուծել աճուրդի սակարկությունների արդյունքում ձևավորված առավելագույն գինը, այն է` 4482500 /չորս միլիոն չորս հարյուր ութսուներկու հազար հինգ հարյուր/ դրամ, ընդ որում աճուրդի անցկացման օրը մուծված 224125 /երկու հարյուր քսանչորս հազար հարյուր քսանհինգ/ դրամ նախավճարը ներառվում է հողի օտարման գնի մեջ, վերջիններիս մուծման անդորրագրերը սույն որոշման անբաժանելի մասն են:
2) <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2019թ. նոյեմբերի 18-ի թիվ 159-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: