Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 117
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 548
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 նոյեմբերի 2020 թվականի N 548

ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ՇԱՀՈՒՄՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 13/6 ՀԱՍՑԵԻ 20.0ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ՔԱՂ. ԼԵՅԼԻ ԿՈԽԼԻԿՅԱՆԻՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Լեյլի Համազասպի Կոխլիկյանը՝ Դիլիջան քաղաքի Շահումյան փողոց թիվ 13 հասցեի հարակից տարածքում մինչև 20.0քմ հողամաս, հասարակական նշանակության օբյեկտի կառուցման նպատակով, կառուցապատման իրավունքով իրեն տրամադրելու խնդրանքով:
Համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը առաջարկություն է ներկայացրել համայնքի ղեկավարին, Դիլիջան քաղաքի Շահումյան փողոց թիվ 13/6 հասցեի 20.0քմ հողամասը, կառուցապատման իրավունքով, մինչև 2030թ. դեկտեմբերի 31-ը ժամկետով տրամադրել քաղ. Լեյլի Կոխլիկյանին: 
Հանձնաժողովը նշում է, որ Շահումյան փողոց թիվ 13/6 հասցեի 20.0քմ հողամասը, ըստ հողի նպատակային նշանակության, գտնվում է համայնքի Բնակավայրերի հասարակական կառուցապատման հողերի կազմում: Նշված հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը պետականորեն գրանցված է /սեփականության վկայական 29062015-11-0006/:
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 481-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. ապրիլի 12-ի թիվ 286-Ն որոշման 46.2 կետի ա) ենթակետի, Դիլիջան համայնքի ավագանու 2009թ. ապրիլի 28-ի թիվ 72-Ն որոշման  պահանջները և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 16-րդ ենթակետի պահանջներով`

1. Դիլիջան քաղաքի Շահումյան փողոց թիվ 13/6 հասցեի 20.0քմ հողամասը, հասարակական նշանակության օբյեկտի կառուցման նպատակով, կառուցապատման իրավունքով, տարեկան 20000 դրամ վճարի չափով, մինչև 2030թ. դեկտեմբերի 31-ը ժամկետով տրամադրել քաղ. Լեյլի Համազասպի Կոխլիկյանին:
2. Նշված 20.0քմ մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել որպես ընդհանուր օգտագործման և հաշվառել համայնքի հողերի ֆոնդի տարեկան հաշվեկշռում:
3. Քաղաքացու հետ կնքել հողի կառուցապատման իրավունքի պայմանագիր,  որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները` պետական գրանցման: Երկամսյա ժամկետում պետական գրանցում չկատարելու դեպքում սույն որոշումը չեղյալ է ճանաչվում:
4. Տրամադրվող հողամասի կառուցապատման նպատակով, քաղաքացուն տրամադրել ճարտարապետահատակագծային առաջադրանք:
5. Պարտավորեցնել քաղ. Լեյլի Կոխլիկյանին.
1) Դիմել ՀՀ կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված հողամասի նկատմամբ կառուցապատման իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով:
2) Նախագծային փաստաթղթերը կազմել Դիլիջան համայնքի ղեկավարի կողմից հաստատված ճարտարապետահատակագծային առաջադրանքի պահանջներին համապատասխան և սահմանված ժամկետում:
3) <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2019թ. նոյեմբերի 18-ի թիվ 159-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner