Դիլիջանի համայնքի ղեկավարի 2020թ. հոկտեմբերի 27-ի թիվ 502-Ա որոշմամբ 2020թ. նոյեմբերի 27-ին աճուրդի էր ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից 2380.0քմ հողամաս /Լոտ-45(ՔՀ-20)/, Դիլիջան քաղաք, 1-ին փողոց թիվ 38/1 հասցեում բնակելի տան կառուցման նպատակով, 5950000 դրամ մեկնարկային գնով:
Կայացած աճուրդում 6842500 դրամ առավելագույն գնով հաղթեց Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոց թիվ 111 հասցեի բնակիչ Հակոբ Ռաֆաելի Ամյանը, որի մասին հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի կողմից կազմվեց թիվ 1 արձանագրությունը:
Նշված հողամասը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հող, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում:
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի, 68-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջներով`
1. Հաստատել Դիլիջան համայնքի հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի թիվ 1 արձանագրությունը և Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից Դիլիջան քաղաքի 1-ին փողոց թիվ 38/1 հասցեի 2380.0քմ մակերեսով հողամասը բնակելի տան կառուցման նպատակով օտարել Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոց թիվ 111 հասցեի բնակիչ Հակոբ Ամյանին:
2. Կնքել հողի առուվաճառքի պայմանագիրը, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները` պետական գրանցման:
3. Պարտավորեցնել քաղ. Հակոբ Ամյանին.
1) Դիլիջանի համայնքապետարանի 900405051104 հաշվարկային հաշվին մուծել աճուրդի սակարկությունների արդյունքում ձևավորված առավելագույն գինը, այն է` 6842500 /վեց միլիոն ութ հարյուր քառասուներկու հազար հինգ հարյուր/ դրամ, ընդ որում աճուրդի անցկացման օրը մուծված 297500 /երկու հարյուր իննսունյոթ հազար հինգ հարյուր/ դրամ նախավճարը ներառվում է հողի օտարման գնի մեջ, վերջիններիս մուծման անդորրագրերը սույն որոշման անբաժանելի մասն են:
2) <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2019թ. նոյեմբերի 18-ի թիվ 159-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: