Այսօր: Շաբաթ, 31 Հոկտեմբերի 2020թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 47
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
29.10.20 Դիլիջանում շարունակվում են սուբվենցիոն ծրագրով նախատեսված ճանապարհաշինական աշխատանքները

   Չնայած համայնքապետարանի ուշադրության կենտրոնում առաջին հերթին մոբիլիզացիոն աշխատանքներն են և նպատակադրումը՝ առավելագույնը անել հայրենիքի պաշտպանությանը նպաստելու համար, չեն անտեսվում նաև տնտեսական, քաղաքաշինական, հատկապես սուբվենցիոն ծրագրերի  շրջանակներում իրականացվող ճանապարհաշինական և այլ աշխատանքները:

Ներկայումս լուրջ ծավալի աշխատանքներ են ընթանում քաղաքի տարբեր հատվածներում:

Ավարտվել են՝ Հովսեփյան, Հակոբջանյան 3-րդ նրբանցքի, Մխիթարյան փողոցի աշխատանքները,

ավարտին մոտ են 1-ին փողոցի, Մյասնիկյան- Հակոբջանյան ճանապարհահատվածը,  աշխատանքներ են ընթանում Կալինինի փողոցից Շամախյան բարձրացող հատվածում և Կամարինի 1-ին նրբանցքում:

28.10.20 Շնորհավորանքներ համայնքապետարանից

    Երեկ ուրախ լուր ստացվեց «Դիլիջան» բժշկական կենտրոնից: Լույս աշխարհ է եկել փոքրիկ արցախցի-դիլիջանցին:

  Փոքրիկի ծննդյան կապակցությամբ  բժշկական  կենտրոն այցելեց և համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանի շնորհավորանքները նորածնի մայրիկին՝ Հասմիկին փոխանցեց համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Սոնա Եգանյանը:

Երջանիկ ապագա մաղթենք մեր մանուկներին...

26.10.20 Շնորհակալություն Մալթայի մեր հայրենակիցներին
   Այս լարված օրերին Մալթայի հայ համայնքի ղեկավար Վերա Բոյաջյանն  իր ամուսնու՝ Աշոտ Բոյաջյանի հետ, մեծ աջակցություն ցուցաբերեցին մեր քաղաքում ժանանակավորապես գտնվող արցախցի ընտանիքներին՝ անձնական միջոցներով սննդամթերք առաքելով Դիլիջան:  Բոյաջյան ամուսինները ակտիվ գործունեություն են իրականացնում Մալթայի հայ համայնքում, սակայն Դիլիջանը չունի ավանդական կապեր այդ կառույցի  հետ: Դիլիջանի հետ առնչությունները պայմանավորված են համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանի և հայրենասեր այդ ընտանիքի միջև  ստեղծված անձնական ջերմ մտերմությամբ: Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը իր խորին երախտագիտությունն է հայտնում Աշոտ և Վերա Բոյաջյաններին՝ մեր հայրենակիցներին ցուցաբերած ... Մանրամասն
22.10.20 Ուշադրությո՛ւն

Սիրելի  դիլիջանցիներ.

 Միանալով ՀՀ վարչապետ, Գերագույն գլխավոր հրամանատար Նիկոլ Փաշինյանի կոչին, Դիլիջանում կազմավորվում է կամավորական ջոկատ, որը համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանի գլխավորությամբ  կմեկնի  մասնակցելու մարտական գործողություններին:

 Կամավորների ցուցակագրումը կատարվում է համայնքապետարանի առաջին հարկում:

#Հաղթելուենք...

22.10.20 Շնորհակալություն Պյատիգորսկի հայ համայնքին
Դիլիջանի և  նրա  քույր քաղաք հռչակված Պյատիգորսկի միջև ստեղծված բարեկամական   հարաբերությունները աչքի են ընկնում առանձնահատուկ ջերմությամբ, որը մեծապես պայմանավորված է Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանի և  Պյատիգորսկի  հայ  համայնքի ղեկավարության անձնական  սերտ  մտերմությամբ:Այն իր յուրահատուկ դրսևորումն  ունեցավ նաև երկրի համար ստեղծված այս լարված օրերին: Հայ համայնքի հանգանակած միջոցներով ձեռք են բերվել առաջին անհրաժեշտության կենցաղային իրեր, սարքավորումներ, մեծ քանակությամբ սնունդ և առաքվել Դիլիջան՝ մարտական գործողությունների հետևանքով Արցախից ժամանակավորապես Դիլիջան  տեղափոխված մեր հայրենակիցներին տրամադրելու համար: Դիլիջան ... Մանրամասն
15.10.20 Նվիրատվություն «Հայաստան» համահայկական հիմնադրամին

  Դիլիջանի համայնքապետարանի կողմից «Հայաստան» համահայկական հիմնադրամին  կատարվել է 10 միլիոն դրամ նվիրատվություն: 

14.10.20 Շնորհակալություն աջակցության համար

   Դիլիջանի համայնքապետարանը իր երախտագիտությունն է հայտնում «Արաքս  Թ/Ֆ»  ՓԲԸ-ին՝ համայնքին  ցուցաբերած նյութական աջակցության համար:

25.09.20 Ընդունելություն համայնքապետարանում

   Սեպտեմբերի 24-ին Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը համայնքապետարանում անցկացրեց բնակիչների հերթական  ընդունելությունը, որին մասնակցում էին երկու տասնյակից ավելի դիմումատուներ:

Դիմումները հիմնականում առնչվում էին նյութական աջակցություն ստանալու,  աշխատանքով ապահովման  և սոցիալ-տնտեսական այլ խնդիրների:

 Համայնքի ղեկավարը հանձնարարեց  աշխատակազմին  դիտարկել բնակիչներին  օգնելու հնարավորությունները և սեղմ ժամկետում տեղեկացնել արդյունքների մասին:

 Առանձին իրավակարգավորումներ պահանջող հարցերի վերաբերյալ համայնքի ղեկավարի կողմից տրվեցին համապատասխան պարզաբանումներ:

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
Ավագանու արտահերթ նիստ 04.03.2019
Ավագանու արտահերթ նիստ 22.03.2018
Ավագանու արտահերթ նիստ - 26.01.2018
Ավագանու նիստ - 26.12.2017
Ավագանու արտահերթ նիստ  - 06.03.2018
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, ք. Դիլիջան, Մյասնիկյան 55

(+374 268) 2-25-85

dilijan.tavush@mta.gov.am, dilijan1@yahoo.com

Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.04
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner