Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 76
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



Դիլիջանի համայնքի անդամներին և բոլոր շահագրգիռ կողմերին նախագծի նախնական մեկնարկի միջոցառմանը
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
ԼԱՄԱՐԱ ՄԱՆԹԱՇՅԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
18/04/2018
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
22/04/2018
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հովնանյան Ինթերնեյշնլ ՍՊԸ-ն հայտարարում է «Դիլիջան անտառ» (Forest Dilijan™) իր նոր նախաձեռնության մասին: FOREST-ը Հովնանյան Ինթերնեյշնլի առաջին նախագիծն է, որն ընտանիքներին առաջարկում է հետաքրքիր և արկածային հանգիստ բնության գրկում: FOREST-ը պահպանելու է շուրջ 11 հեկտար զբաղեցնող տարածքի բնական գեղեցկությունն ու ամբողջականությունը, որը ձգվում է Դիլիջանի կենտրոնից մինչև բարձրադիր վայրեր: Forest
Dilijan ™-ը նախատեսված է ընտանեկան հանգստի համար, որտեղ այցելուները կարող են զբոսնել, գիշերակացով արշավ կազմակերպել և բնության գրկում վայելել իրենց հանգիստը՝ առանց վնասելու շրջապատող ծառերն ու միջավայրը:

Նախագիծը կղեկավարի Հովնանյան Ինթերնեյշնլի փորձառու թիմը, որի գրասենյակը գտնվում է Երևանի Վահագնի բնակելի թաղամասում, իսկ տեղում այն կհամակարգի ճարտարապետ Հովհաննես Զարդարյանը, ով իր կյանքը նվիրել է Հայաստանի ողջ տարածքում ստեղծագործական ծրագրեր իրականացնելուն:

FOREST-ը նախատեսում է աջակցել Դիլիջանի համայնքում զբոսաշրջության զարգացմանը, որը Հովնանյան Ինթերնեյշնլի երկարաժամկետ նպատակներից է, ինչպես նաև խթանել տնտեսական ակտիվությունը:

FOREST –ի նպատակն է նաև ընթացիկ գործողություններում ներգրավել համայնքի ուսումնական հաստատություններում սովորող երիտասարդներին:

FOREST-ը միտված է հնարավորինս ավելի կայուն միջավայր ստեղծել՝ օգտագործելով այդ թվում և տարածքում առկա արևային, քամու էներգիան և ջրի պաշարներով աշխատող վերականգնվող էներգիայի տեխնոլոգիաները, որոնք կաշխատեն էլեկտրական ընդհանուր ցանցից անկախ:

FOREST-ի ստեղծման գաղափարը ծնվել է մի քանի տարի առաջ, երբ Հովնանյան Ինթերնեյշնլի կողմից պլանավորված և հաստատված հանգստի վայրի կառուցումը կանգ առավ՝ պայմանավորված բնապահպանական ակտիվիստների պահանջով: FOREST-ի նախագիծը հավատարիմ է Դիլիջանի բնական տարածքը պահպանելու և չվնասելու հանձնառությանը: Վերանայված նախագիծը ղեկավարում է Հովնանյան Ինթերնեյշնլի հաջորդ սերունդը, որը ղեկավարում է նաև ընկերության աշխատակազմը: Այն համահունչ է փոփոխվող ժողովրդագրության և կայունության ապահովման միջազգային միտումներին:

Հովնանյան Ինթերնեյշնլը հրավիրում է Դիլիջանի համայնքի անդամներին և բոլոր շահագրգիռ կողմերին նախագծի նախնական մեկնարկի միջոցառմանը, որը տեղի կունենա Երկրի օրը՝ ապրիլի 22-ին` ժամը 12:00-ին, Forest Dilijan™ -ի տարածքում:

Բոլորը
Հաշվետվություն
 2021-2022թթ. զեկույց
թիվ 6 արտահերթ նիստ 21.01.2022
 Ավագանու թիվ 5 նիստ  29.12.2021
Ավագանու թիվ 4 նիստ
Ավագանու թիվ 3 նիստ   30.11.2021
Ավագանու թիվ 2 նիստ 16.11.2021
2021-2026 թթ. Դիլիջան համայնքի ավագանու անդրանիկ ն
Ավագանու արտահերթ նիստ 04.03.2019
Ավագանու արտահերթ նիստ 22.03.2018
Ավագանու արտահերթ նիստ - 26.01.2018
Ավագանու նիստ - 26.12.2017
Ավագանու արտահերթ նիստ  - 06.03.2018
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner