Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել «ԴԻՍ ՓՐՈՓԵՐԹԻՍ» բարեգործական հիմնադրամի տնօրեն՝ Գլեբ Գրոշենկոն` Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկու 15/2 հասցեի 0.9569հա մակերեսով հողամասի փոփոխված սահմաններով հատակագիծը հաստատելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված հողամասի մակերեսը և սահմանները երբևէ փոփոխությունների չեն ենթարկվել, իսկ հողամասի հատակագծի ուրվագծային չափերը ենթակա են ուղղման /փոփոխման/, քանի որ վերջինս չի համապատասխանում հողամասի իրական սահմաններին: Այդ նպատակով, հողամասի սեփականատիրոջ միջոցներով իրականացվել է տարածքի սահմանների ճշգրիտ չափագրություն պետական որակավորում ունեցող անձի կողմից: Ըստ վերջինիս ներկայացրած հողամասի գլխավոր հատակագծի, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով անհրաժեշտ է իրականացնել սահմանների ճշտում:
Ելնելով վերոգրյալից, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով 27.02.2014թ. կնքված (սեղանամատյան թիվ 654) վարձակալության իրավունքի տրամադրման պայմանագրի 7.2 կետը`
1.Հաստատել Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկու 15/2 հասցեի՝ «ԴԻՍ ՓՐՈՓԵՐԹԻՍ» բարեգործական հիմնադրամին վարձակալության իրավունքով տրված 0.9569 հա մակերեսով հողամասի հատակագիծը՝ փոփոխված սահմաններով / հողամասի հատակագիծը կցվում է /:
2. 27.02.2014թ. կնքված (սեղանամատյան թիվ 654) վարձակալության իրավունքի տրամադրման պայմանագրում կատարել հետևյալ փոփոխությունները.
1)Խմբագրել պայմանագրի 1.2 կետը հետևյալ բովանդակությամբ. Պայմանագրի իմաստով անշարժ գույք է հանդիսանում ՀՀ, Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Մաքսիմ Գորկու 15/2 հասցեում գտնվող հողամասը՝ 0.9569 հա մակերեսով։
2)Խմբագրել պայմանագրի 2.1 կետը հետևյալ բովանդակությամբ.Պայմանագրի գինը կողմերի համաձայնությամբ կազմում է 516 726/հինգ հարյուր տասնվեց հազար յոթ հարյուր քսանվեց/ ՀՀ դրամ։
3.Սույն համաձայնագիրը հանդիսանում է 27.02.2014թ. կնքված (սեղանամատյան թիվ 654) վարձակալության իրավունքի տրամադրման պայմանագրի անբաժանելի մասը։
4. Սույն համաձայնագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ hամաձայնագրից բխող իրավունքները` պետական գրանցման:
5.Պարտավորեցնել «ԴԻՍ ՓՐՈՓԵՐԹԻՍ» բարեգործական հիմնադրամին.
<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 01-ի թիվ 530-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: