Հիմք ընդունելով Վռամ Սուրենի Փահլևանյանի կողմից ներկայացված դիմումը՝ վերը նշված հասցեում գտնվող անշարժ գույքի, համաձայն 01.02.2024թ․ թիվ Կ-01022014-11-0203 կասեցման որոշմամբ նշված,ինքնակամ կատարած ձևափոխությունները օրինականացնելու խնդրանքը,01.02.2024թ․ թիվ Կ-01022024-11-0203 գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին որոշումը,Դիլիջան համայնքի ղեկավարի 23.01.2024թ․ թիվ 116-Ա որոշումից քաղվածքը,ղեկավարվելով ՀՀ կառավարության 2006թ․մայիսի թիվ 912-Ն որոշմամբ,ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188 հոդվածի 4-րդ կետի «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջով․
- Քաղաքացի Վռամ Սուրենի Փահլևանյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց 36 հասցեի հողամասում առկա բնակելի տան 1-ին հարկում ինքնակամ կատարած թվով 12 դռների և պատուհանների ձևափոխումները, 25.16քմ մակերեսով 1-ին հարկում ինքնակամ կատարած բաց պատշգամբների ձևափոխումը փակ տարածքների և բնակելի տան 2-րդ հարկի թիվ 3 և 4 սենյակներում ինքնակամ բացված թվով 2 պատուհանները ճանաչել օրինական, քանի որ նշված ինքնակամ կատարած ձևափոխությունները համապատասխանում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով սահմանված օրինականացման պահանջներին, չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված են քաղաքաշինական նորմերի ու կանոների առանց էական խախտումների։
- Պարտավորեցնել քաղաքացի Վռամ Փահլևանյանին․
1)Սույն որոշումը կայացնելու պահից 60 օրյա ժամկետում (չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած) համայքապետարանի 900405051690 հաշվարկային հաշվին մուծել վերը նշված ինքնակամ ձևափոխությունների օրենքով սահմանված վճարը, այն է`թվով 12 դռների և պատուհանների ձևափոխումների և թվով 2 բացված պատուհանների համար 32424/երեսուներկու հազար չորս հարյուր քսանչորս/ ՀՀ դրամ, 25.16քմ մակերեսով փակ տարածքների վերակառուցման համար 58271/հիսունութ հազար երկու հարյուր յոթանասունմեկ/ ՀՀ դրամ, ընդհանուր ինքնակամ ձևափոխումների գումարը կազմում է 90695 /իննսուն հազար վեց հարյուր իննսունհինգ/ ՀՀ դրամ, վերջինիս վճարման անդորրագիրը սույն որոշման անբաժանելի մասն է։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից, որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանում։