Այսօր: Չորեքշաբթի, 8 Դեկտեմբերի 2021թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 46
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 7
 

Զեկ. ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2020Թ. ԲՅՈՒՋԵԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջան համայնքում  գործող «Հույսի Կամուրջ»  հասարակական կազմակերպություն հաճախող հաշմանդամ երեխաների ուսումնադաստիարակչական աշխատանքները առավել արդյունավետ կազմակերպելու և անցկացնելու համար  համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի բյուջեի վարչական մասից կատարել հատկացում:
   Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի պահանջներով` համայնքի ավագանին որոշում է.

   Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը  և  «Հույսի Կամուրջ» հասարակական կազմակերպությանը  ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար ` համայնքի 2020թ.  բյուջեի վարչական   մասից «Սոցիալական հատուկ արտոնություններ»/բաժին 10, խումբ 07, դաս 01, հոդված 4639/ հատկացնել  480000 դրամ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՈՀԱՐ ԴԱՎԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Համայնքի ավագանու անդամ Վարդան  Հախվերդյանը առաջարկեց հարցի քննարկումը տեղափոխել ավագանու հաջորդ նիստ, հրավիրել <<Հույսի կամուրջ>> ՀԿ ներկայացուցչին, հստակեցնելու գործառույթները, շահառուների թիվը, դրանից հետո քննարկել հարցը: Առաջարկությունը դրվեց քվեարկության / քվեարկության արդյունքները՝ կողմ-7, դեմ-0, ձեռնպահ-1 (Դավթյան Գառնիկ): Առաջարկությունն ընդունվեց, հարցի քննարկումը տեղափոխվեց հաջորդ նիստ:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, ք. Դիլիջան, Մյասնիկյան 55
(+374 268) 2-25-85
dilijan.tavush@mta.gov.am, dilijan1@yahoo.com
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner