Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 93
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 481
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 ապրիլի 2024 թվականի N 481

ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-ԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ԼՈՏ-13(ՔՀ–24) ՀՈՂԱՄԱՍԻ ԱՃՈՒՐԴԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՄԱՐԵԼՈՒ ԵՎ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի ԹԻՎ 464-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Դիլիջան  համայնքի ղեկավարի 04.03.2024 թվականի թիվ 338–Ա որոշմամբ 04.04.2024թ․աճուրդի ներկայացված  ք․Դիլիջան, Սարի փողոց, թիվ 19/1 հասցեի, 11-003–0669–0013 կադաստրային ծածկագրով, հասարակական կառուցապատման 1241.0քմ մակերեսով՝ լոտ-13(ՔՀ–24),  հողամասի աճուրդի հրապարակային ծանուցման հայտարարության մեջ հողամասի կադաստրային ծածկագիրը թյուրիմացաբար սխալ է նշվել, մասնավորապես՝ 11-003-0669-0013-ի փոխարեն նշվել  է 11-003-0302-0082։

Ելնելով վերոգրյալից, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով աճուրդային հանձնաժողովի թիվ 18 արձանագրությունը՝ 

1.Դիլիջան համայնքի  քԴիլիջան, Սարի փողոց, թիվ 19/1 հասցեի, 11-003–0669–0013 կադաստրային ծածկագրով,  հասարակական կառուցապատման 1241.0 քմ մակերեսով՝լոտ-13(ՔՀ–24),  հողամասի աճուրդը՝ լոտ-13(ՔՀ–24), համարել չկայացած։

2.ՈՒժը կորցրած ճանաչել Դիլիջանի համայնքի ղեկավարի 2024 թվականի ապրիլի 10-ի թիվ 464-Ա որոշումը։

3.Համայնքապետարանի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնին՝ սահմանված կարգով հետ վերադարձնել աճուրդի մասնակից  Էդգար Ենգիբարյանի կողմից մուծված աճուրդի  նախավճարի գումարը։

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner