Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Դորա Ալքամյանը՝ Դիլիջան համայնքի, Հովք գյուղի 11-044-0202-0010 կադաստրային ծածկագրով 0.102հա բնակելի կառուցապատման հողամասին հասցե տրամադրելու խնդրանքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով՝
1.Դիլիջան համայնքի, Հովք գյուղի 11-044-0202-0010 կադաստրային ծածկագրով 0.102հա բնակելի կառուցապատման հողամասին տրամադրել հասցե՝ Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, գյուղ Հովք, 7-րդ փողոց, թիվ 11:
2.Պարտավորեցնել քաղ. Դորա Ալքամյանին.
<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 01-ի թիվ 530-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: