|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
30 հուլիսի 2021 թվականի N 340 |
ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ, ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐ ԵՎ ԾԽԱԽՈՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔ ՎԱՃԱՌԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Դիլիջան համայնքի վարչական տարածքում գործող մի շարք իրավաբանական անձիք հայտ են ներկայացրել համայնքապետարան՝ իրենց ձեռնարկատիրական օբյեկտներում հանրային սննդի կազմակերպման և իրացման, ոգելից խմիչքների և ծխախոտի արտադրանք վաճառելու թույլտվություն ստանալու համար: Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007թվականի հուլիսի 19-ի թիվ 843-Ն որոշմամբ սահմանված կարգը և ղեկավարվելով <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ և 12-րդ կետերի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 4-րդ կետերի պահանջներով՝ 1. Բավարարել հայտը և տալ ոգելից խմիչքներ վաճառելու թույլտվություն 01 հուլիսի 2021-31 դեկտեմբերի 2021թ. ժամանակահատվածի համար -Արման Հակոբյան անհատ ձեռնարկատեր: 2. Բավարարել հայտը և տալ հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն 01 հուլիսի 2021-31 դեկտեմբերի 2021թ. ժամանակահատվածի համար -Արման Հակոբյան անհատ ձեռնարկատեր: 3. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնին. տուրքի գանձումները կատարել յուրաքանչյուր եռամսյակի համար` ըստ Դիլիջանի համայնքի ավագանու 2020թ. նոյեմբերի 16-ի թիվ 132-Ն որոշմամբ հաստատված դրույքաչափերի: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|