Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 19
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 337
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 հուլիսի 2021 թվականի N 337

ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԱՄՈՅԻ ՓՈՂՈՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՍՐՃԱՐԱՆԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ համաձայն 1996թ. նոյեմբերի 4-ին կնքված սեփականաշնորհման պայմանագրի <<Արարատ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը ձեռք է բերել Դիլիջան քաղաքի, Կամոյի փողոցում գտնվող <<Մինուտկա>> սրճարանը: 
    Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել <<Արարատ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացուցիչ Գայանե Ալիխանյանը՝ նշված Դիլիջան քաղաքի, Կամոյի փողոցում գտնվող սրճարանի հողհատկացման փաստաթղթային հիմքերը վերականգնելու խնդրանքով: Պետական որակավորում ունեցող անձի կողմից կազմված հատակագծի համաձայն՝ սրճարանի սպասարկման 11-003-0395-0003 և 11-003-0395-0001 ծածկագրերով հողամասի մակերեսի փաստացի չափը կազմել է 231.0քմ /կցվում է հողամասի գլխավոր հատակագիծը/:
    Հանձնաժողովը նշում է, որ նշված հողամասը երբևէ ետ չի վերցվել համայնքապետարանի տնօրինության տակ, մինչ օրս տիրապետվում է <<Արարատ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից: Նշված հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում:
    Հանձնաժողովը առաջարկություն է ներկայացրել համայնքի ղեկավարին՝ վերականգնել նշված սրճարանի շինության հողհատկացման փաստաթղթային հիմքերը 231.0քմ մակերեսով,<<Արարատ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սեփականության իրավունքով՝ Հայաստանի Հանրապետության 2005թ. հոկտեմբերի 4-ի թիվ ՀՕ-199-Ն օրենքի 23-րդ հոդվածի պահանջներով:
    Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64 հոդվածի 8-րդ և 16-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 48-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով`
 

1. Վերականգնել Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցում գտնվող, 11-003-0395-0003 և 11-003-0395-0001 ծածկագրերով հողամասում գտնվող սրճարանի շինության հողհատկացման փաստաթղթային հիմքերը՝ 231.0քմ մակերեսով, <<Արարատ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սեփականության իրավունքով, Հայաստանի Հանրապետության 2005թ. հոկտեմբերի 4-ի թիվ ՀՕ-199-Ն օրենքի 23-րդ հոդվածի պահանջներով:
2. Նշված շինությանը և սպասարկման 231.0քմ հողամասին տրամադրել հասցե՝ Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Կամոյի փողոց, թիվ 160/5:
3. <<Արարատ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը առաջադրել հետևյալ պայմանը.
1) Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով:
2) <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2020թ. նոյեմբերի 16-ի թիվ 132-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner