Համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի ընթացիկ հաշվառման և հողային հաշվեկշռի կազմման նպատակով, Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը առաջարկություն է ներկայացրել համայնքի ղեկավարին Դիլիջանի համայնքի վարչական սահմաններում ընդգրկված, 11-003-0674-0076 ծածկագրով 0.06060հա մակերեսով հողամասի նկատմամբ պետականորեն գրանցել համայնքի սեփականության իրավունքը (կցվում է հողամասի գլխավոր հատակագիծը): Նշված հողամասը հանդիսանում է համայնքի սեփականությունը համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի թիվ 1767-Ն որոշման, ընդգրկված է հատուկ պահպանվող տարածքների հողերի կազմում, մասնավորապես՝ հանգստի համար նախատեսված:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ կետի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, 43-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի պահանջներով`
1.Դիլիջանի համայնքի վարչական սահմաններում ընդգրկված Հատուկ պահպանվող տարածքների հողերի 11-003-0674-0076 ծածկագրով 0.06060հա մակերեսով հողամասին տրամադրել հասցե` Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Պարզ լճի փողոց, թիվ 9/5:
2.Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ, Դիլիջանի համայնքի հողերի կադաստրային քարտեզի 11-003-0674-0076 ծածկագրով 0.06060հա մակերեսով հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: