Այսօր: Ուրբաթ, 30 Հուլիսի 2021թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 19
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 106
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՀԵՌԱԳՆԱ ՍԱՐԱՄԱՍԵՐԸ ՍԵՎՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՄԱՍԻՆ

Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել Սևքար համայնքի ղեկավարը, ներկայացնելով Սևքար համայնքի ավագանու 2020թ. հուլիսի 14-ի թիվ 11-Ա որոշումը՝ Դիլիջան համայնքի վարչական սահմաններում ընդգրկված հեռագնա սարամասերից Սևքար համայնքին հատկացնելու և «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում համապատասխան փոփոխություն կատարելու հարցը Դիլիջան համայնքի ավագանու քննարկմանը ներկայացնելու մասին:

   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.

   Տավուշի մարզի Սևքար համայնքի ավագանու կողմից ներկայացված Դիլիջան համայնքի վարչական սահմաններում ընդգրկված հեռագնա սարամասերից Սևքար համայնքին հատկացնելու և «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում համապատասխան փոփոխություն կատարելու առաջարկությանը տալ համաձայնություն՝ պայմանով, որ Դիլիջան համայնքի ավագանու հաստատմանը ներկայացվի համայնքների միջև սահմանված կարգով փոխադարձ համաձայնություն՝  քարտեզագրված և ճշգրտված հատակագծերով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՂԻՆԱԿ ՄԱՐԿՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, ք. Դիլիջան, Մյասնիկյան 55
(+374 268) 2-25-85
dilijan.tavush@mta.gov.am, dilijan1@yahoo.com
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner