Այսօր: Ուրբաթ, 1 Նոյեմբերի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 104
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 601
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700 131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 մայիսի 2024 թվականի N 601

ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ, ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԻՐԱՑՄԱՆ, ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐ ԵՎ ԾԽԱԽՈՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔ ՎԱՃԱՌԵԼՈՒ, ԱՅԼ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 4-րդ, 12-րդ կետերի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ, 12-րդ, 14-րդ կետերի պահանջներով, համաձայն Դիլիջանի համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 01-ի թիվ 530-Ն որոշմամբ  և հիմք ընդունելով «Ծիրան մարկետ», «Դիլիջազ վայն», «Էն քեյթրինգ» և «Սիթի պիցցա» ՍՊ ընկերությունների դիմում-հայտերը՝

1.Բավարարել «Դիլիջան վայն» ՍՊ ընկերության դիմում-հայտը և տրամադրել հանրային սննդի կազմակերպման և ոգելից խմիչքների իրացման թույլտվություն 01.01.2024- 31.12.2024թթ-ի համար։

2.Բավարարել «Ծիրան մարկետ» ՍՊ ընկերության դիմում-հայտը և տրամադրել այլ արտաքին գովազդի տեղադրման թույլտվություն 01.04.2024-31.12.2024թթ-ի համար։

3.Բավարարել «Ծիրան մարկետ» ՍՊ ընկերության   դիմում-հայտը և տրամադրել ոգելից խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների իրացման թույլտվություն 01.04.2024-31.12.2024թթ-ի համար:

4.Բավարարել «Էն քեյթրինգ» ՍՊ ընկերության դիմում-հայտը և տրամադրել հանրային սննդի կազմակերպման և ոգելից խմիչքների իրացման թույլտվություն 01.01.2024- 31.12.2024թթ-ի համար։

5.Բավարարել «Սիթի պիցցա» ՍՊ ընկերության դիմում-հայտը և տրամադրել հանրային սննդի կազմակերպման և ոգելից խմիչքների իրացման թույլտվություն 01.01.2024- 31.12.2024թթ-ի համար։

6.Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնին՝ տուրքի գանձումները կատարել ըստ Դիլիջանի համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 1-ի թիվ 530Ն որոշմամբ հաստատված դրույքաչափերի:

7.Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և տարածվում է սույն թվականի հունվարի 1-ից հետո առաջացած իրավահարաբերությունների վրա։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner