Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Շավարշ Սաշայի Գրիգորյանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոց թիվ 57 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան սպասարկման 1211.0քմ հողամասին կից գտնվող /Սայաթ-Նովայի փողոց թիվ 57/1 հասցեի/ 186.8քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 186.8քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում: Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոց թիվ 57/1 հասցեի 186.8քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 1276647 /մեկ միլիոն երկու հարյուր յոթանասունվեց հազար վեց հարյուր քառասունյոթ/ ՀՀ դրամ արժեքով օտարել քաղ. Շավարշ Սաշայի Գրիգորյանին: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոց թիվ 57/1 հասցեի 186.8քմ հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 1276647 /մեկ միլիոն երկու հարյուր յոթանասունվեց հազար վեց հարյուր քառասունյոթ/ ՀՀ դրամ արժեքով քաղ. Շավարշ Սաշայի Գրիգորյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |