Այսօր: Չորեքշաբթի, 8 Մայիսի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 62
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 30
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 հունվարի 2022 թվականի N 30

ՔԱՂ. ՀՄԱՅԱԿ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Համաձայն 2021թ. մայիսի 19-ի ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրի՝ Դիլիջան քաղաքի Չախոյի ձորում գտնվող 0.6հա հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ձեռք է բերել քաղ. Հմայակ Արարատի Հակոբյանը: Վերջինս դիմել է համայնքի ղեկավարին նշված հողամասի գլխավոր հատակագիծը հաստատելու խնդրանքով:
  Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ համաձայն քաղաքացու կողմից ներկայացված, պետական որակավորում ունեցող անձի կողմից կատարված տեղազննման և չափագրման՝ նշված հողամասի մակերեսը կազմում է 0.42447հա: Չափի փոփոխման հարցում սեփականատերը առարկություն չունի: Ըստ համայնքի կադաստրային քարտեզի նշված հողամասը գտնվում է Գյուղատնտեսական նշանակության հողերի կազմում, որպես վարելահող /3248.6քմ/ և արոտավայր  /996.1քմ/:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>>  օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009թ. սեպտեմբերի 17-ի թիվ 1066-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետի պահանջներով`

1. Վերը նշված 996.1քմ արոտավայրը փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի, մասնավորապես՝  վարելահողի:
2. Հաստատել քաղ. Հմայակ Արարատի Հակոբյանին պատկանող Դիլիջան քաղաքի Չախոյի ձորում գտնվող 0.42447հա գյուղատնտեսական նշանակության հողամասի գլխավոր հատակագիծը /կցվում է հողամասի հատակագիծը/:
3. Պարտավորեցնել քաղ. Հմայակ Հակոբյանին.
1) Դիմել ՀՀ կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` վերոգրյալ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն վերագրանցելու նպատակով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner