Այսօր: Շաբաթ, 12 Հունիսի 2021թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Հանրային քննարկում N 2
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (+374 268) 2-25-85, dilijan.tavush@mta.gov.am, dilijan1@yahoo.com

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

28 նոյեմբերի 2019 թվականի N 2

Դիլիջան խոշորացված համայնքի 2020թ. բյուջեի բաց և կառուցողական հանրային քննարկում

 Հարգելի  բնակիչներ.

 Սիրով  հրավիրում ենք  Դիլիջան բազմաբնակավայր համայնքի 2020թ. բյուջեի բաց և կառուցողական հանրային քննարկումներին` համայնքի հրատապ կարիքները վեր հանելու և համայնքի առաջնահերթ հիմնախնդիրները լուծելու նպատակով: Բյուջեի հանրային լսումները համայնքի բնակչության և ՏԻՄ-երի  միջև համագործակցության մի ձև է, որը հնարավորություն է տալիս կառուցել ՏԻՄ-երի գործունեությունը` քաղաքացիների իրական կարիքներին համապատասխան:

Մենք աշխատում ենք ձեզ համար և մեր նպատակն է բարելավել ձեր կենսապայմանները: Բյուջեով նախատեսված բոլոր աշխատանքներն ու ծրագրերը լիարժեք իրականացնելու համար համայնքին անհրաժեշտ է ֆինանսական ինքնուրույնություն և հետևողականություն:

ՏԻՄ-երը ակնկալում են համայնքի ավագանու և բնակչության ակտիվ,  շահագրգիռ ներգրավվածությունը բյուջեի վերջնական տարբերակի մշակման, ինչպես նաև դրա ընդունման, կատարման և վերահսկման գործում:

Այսպիսով`

  • Մտահոգվա՞ծ եք մեր համայնքում հանրային ծառայությունների մատուցման մակարդակով և որակով:
  • Ունե՞ք առաջարկություններ բյուջեի միջոցների օգտագործման ուղղությունների վերաբերյալ:

Եթե այո՝ ապա կոչ ենք անում մասնակցել Դիլիջան բազմաբնակավայր համայնքի 2020թ. բյուջեի նախագծի  ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ, որը տեղի կունենա  Դիլիջանի  համայնքապետարանում (հասցե` Մյասնիկյան 55) 2019թ. նոյեմբերի  28-ին, հինգշաբթի, ժամը 15:00-ին:

Շնորհակալություն   համագործակցության համար

 



Կից փաստաթղթեր՝
(288.50 Կբ)
(15.75 Մբ)
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ (մեկնաբանություններ)

Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner