Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 110
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 66
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2020 թվականի N_
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 8/1 ՀԱՍՑԵԻ 0,69938 ՀԵԿՏԱՐ ՀՈՂԱՄԱՍԸ «ՍՈԼԱՐ ՍՈԼՅՈՒՇՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԿԱՄԱՎՈՐ ՍԵՐՎԻՏՈՒՏԻ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել Աղասի Միրզոյանի ներկայացուցիչ «Սոլար Սոլյուշն» փակ բաժնետիրական ընկերությունը Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Դիլիջան քաղաքի Առողջարանային փողոցի 8/1 հասցեի 0,69938հա մակերեսով հողամասը  ընկերությանը կամավոր սերվիտուտի իրավունքով, 25 տարի ժամկետով, համապատասխան վճարի դիմաց, տրամադրելու խնդրանքով:

  Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ համաձայն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 29072019 վկայականի 11-003-0677-0019 կադաստրային ծածկադրով 0.69938 հա մակերեսով հողամասը հանդիսանում է Դիլիջան  համայնքի սեփականությունը: Հողամասը գտնվում է Աղասի Միրզոյանին սեփականության իրավունքով պատկանող ք. Դիլիջան Առողջարանային փողոց, թիվ 12 հասցեի հարևանությամբ, գտնվում է իր սեփականությունը հանդիսացող բարձրավոլտ հոսանքահաղորդման օբյեկտի անվտանգության գոտում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում: 

 Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Դիլիջան քաղաքի Առողջարանային փողոցի 8/1 հասցեի 0,69938հա մակերեսով հողամասը կամավոր սերվիտուտի իրավունքով, տարեկան 105000 դրամ վարձավճարով «Սոլար Սոլյուշն» փակ բաժնետիրական ընկերությունը տրամադրելուն: 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրեսգրքի 210-րդ, 231-րդ 216-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 50-րդ հոդվածի և«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Դիլիջան քաղաքի Առողջարանային փողոցի 8/1 հասցեի 0,69938հա մակերեսով հողամասը կամավոր սերվիտուտի իրավունքով, 25 տարի ժամկետով, տարեկան 105000 դրամ վարձավճարով «Սոլար Սոլյուշն» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրելու  մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՂԻՆԱԿ ՄԱՐԿՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner