Այսօր: Երեքշաբթի, 16 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 72
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 65
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2020 թվականի N_
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԱՄՈՅԻ ՓՈՂՈՑԻ ՎԵՐՋՆԱՀԱՏՎԱԾՈՒՄ, <<ՀԱՂԱՐԾԻՆ>> ՌԵՍՏՈՐԱՆԻ ԴԻՄԱՑԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՔԱՂ. ՏԻԳՐԱՆ ԱՆԴՐԻԿՅԱՆԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ 120.0ՔՄ ՀՈՂԱՄԱՍԸ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Տիգրան Մարսելի Անդրիկյանը՝ Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցի վերջնահատվածում, <<Հաղարծին>> ռեստորանի դիմացի տարածքում իրեն վարձակալության իրավունքվ տրամադրված 120.0քմ հողամասը ուղղակի վաճառքի ձևով իրեն օտարելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ համաձայն անշարժ գույքի նկատմամբ վարձակալության իրավունքի վկայագրի՝ թիվ 0020759, տրված 16.12.2004թ., Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցի վերջնահատվածում, <<Հաղարծին>> ռեստորանի դիմացի տարածքում գտնվող 120.0քմ հողամասի վարձակալ է հանդիսանում քաղ. Տիգրան Անդրիկյանը: Պետական որակավորում ունեցող անձի կողմից կատարված տեղազննման  և  չափագրման արդյունքում կազմված սխեմայի համաձայն՝ նշված հողամասը փաստացի բաղկացած է 53.5քմ և 66.5քմ մակերեսներով հողամասերից: Նշված 53.5քմ մակերեսով, 11-003-0396-0001 ծածկագրով և 66.5քմ մակերեսով, 11-003-0395-0002 ծածկագրով հողամասերը չեն համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չեն գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում են Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում:
Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցի վերջնահատվածում, <<Հաղարծին>> ռեստորանի դիմացի տարածքում գտնվող 120.0քմ հողամասը, որը բաղկացած է 53.5քմ և 66.5քմ մակերեսներով հողամասերից, նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի ձևով, համապատասխանաբար՝ 66447 /վաթսունվեց հազար չորս հարյուր քառասունյոթ/ դրամ և 82593 /ութսուներկու հազար հինգ հարյուր իննսուներեք/ դրամ արժեքներով օտարել քաղ. Տիգրան Անդրիկյանին:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.
 

1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցի վերջնահատվածում, <<Հաղարծին>> ռեստորանի դիմացի տարածքում քաղ. Տիգրան Անդրիկյանին վարձակալության իրավունքով տրամադրված 120.0քմ հողամասը, որը բաղկացած է 53.5քմ և 66.5քմ մակերեսներով հողամասերից, նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի ձևով, համապատասխանաբար՝ 66447 /վաթսունվեց հազար չորս հարյուր քառասունյոթ/ դրամ և 82593 /ութսուներկու հազար հինգ հարյուր իննսուներեք/ դրամ արժեքներով քաղ. Տիգրան Անդրիկյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՈՒՐԵՆ ԱՄՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner