Համաձայն 2016 թվականի հունիսի 27-ի ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրի՝ Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկու փողոցի թիվ 8 հասցեի բնակելի տան և 733.0քմ տնամերձ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ձեռք է բերել քաղ. Գրիգորի Ժորայի Ժամհարյանը: Վերջինս 2020թ. նոյեմբերի 6-ին դիմել է Դիլիջանի համայնքի ղեկավարին՝ նշված հողամասին կից գտնվող /Մաքսիմ Գորկու փողոցի թիվ 8/1 հասցեի/ 311.4քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով իրեն օտարելու խնդրանքով:
Համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 311.4քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները: Նշված հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը գրանցված է /սեփականության վկայական թիվ՝ 03022021-11-0024/: Համայնքի ավագանին 2021թ. փետրվարի 19-ի թիվ 18-Ա որոշմամբ համաձայնություն է տվել նշված 311.4քմ հողամասն ընդլայնման կարգով քաղ. Գրիգորի Ժամհարյանին օտարելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66 հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետի, 2019 թվականի նոյեմբերի 19-ի ՀՕ-225-Ն օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 48-րդ կետի դրույթները և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջներով`
1. Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկու փողոցի թիվ 8 հասցեի բնակելի տան 733.0քմ տնամերձ հողամասին կից գտնվող, Մաքսիմ Գորկու փողոցի թիվ 8/1 հասցեի 311.4քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով /ընդլայնման կարգով/ օտարել քաղ. Գրիգորի Ժորայի Ժամհարյանին: Հողամասի արժեքը կազմում է 386759 դրամ:
2. Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկու փողոցի թիվ 8 հասցեի բնակելի տունը և ընդլայնված 1044.4քմ հողամասը հասցեակոչել Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Մաքսիմ Գորկու փողոց թիվ 8 հասցեով:
3. Կնքել հողի առուվաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները՝ պետական գրանցման:
4. Պարտավորեցնել քաղ. Գրիգորի Ժամհարյանին.
1) Դիլիջանի համայնքապետարանի 900405051104 հաշվարկային հաշվին մուծել հողամասի կադաստրային արժեքը` 386759 /երեք հարյուր ութսունվեց հազար յոթ հարյուր հիսունինը/ դրամ, վերջինիս մուծման անդորրագիրը սույն որոշման անբաժանելի մասն է:
2) Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով:
3) <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2020թ. նոյեմբերի 16-ի թիվ 132-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: