Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Նադեժդա Կիրակոսյանը՝ Դիլիջանի համայնքի և իր միջև 06.02.2019թ. կնքված Դիլիջան քաղաքի Մյասնիկյան 66 հասցեի վարչական շենքի ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագիրը լուծելու խնդրանքով:
Հաշվի առնելով վերոգրյալը և 06.02.2019թ. կնքված վերը նշված ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագրի 6.2 կետի դրույթները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 466 և 468 հոդվածների պահանջներով`
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով 2021թ. օգոստոսի 2-ից լուծել Դիլիջանի համայնքի և Նադեժդա Կիրակոսյանի միջև 06.02.2019թ. կնքված Դիլիջան քաղաքի Մյասնիկյան 66 հասցեի վարչական շենքի ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագիրը: