Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Սուսաննա Եգանյանը` Դիլիջան համայնքի, Գոշ գյուղի 11-023-0113-0001 կադաստրային ծածկագրով 0.0677հա տնամերձ հողամասին հասցե տրամադրելու խնդրանքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 48-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով՝
1.Դիլիջան համայնքի Գոշ գյուղի 11-023-0113-0001 կադաստրային ծածկագրով 0.0677հա տնամերձ հողամասին տրամադրել հասցե՝ Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Գոշ գյուղ, Մ. Գոշի փողոց, 6-րդ նրբ. թիվ 22/6:
2. Պարտավորեցնել քաղ. Սուսաննա Եգանյանին.
<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2021թ. դեկտեմբերի 10-ի թիվ 24-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: