Այսօր: Երեքշաբթի, 25 Հունվարի 2022թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 16
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 76
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ

«ԴԻԼԻՋԱՆ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել «Դիլիջան Դեվելոփմենթ» հիմնադրամը՝ ներկայացնելով հիմնադրամի և «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի հետ համատեղ Եվրոպական Միության «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» ծրագրի շրջանակներում դրամաշնորհ ստանալու հայտ ներկայացնելու հարցը: Դրամաշնորհ ստանալու հայտը ներկայացվել է և ստացել նախնական հաստատում։ Ըստ Դրամաշնորհների ներկայացման հայտերի չափորոշիչի 2.4 կետի՝ Եվրոպական Միության «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» ծրագրի շրջանակներում դրամաշնորհ ստանալու նպատակով 750 000 եվրոն գերազանցող դրամաշնորհների դեպքում հայտատուի կողմից պետք է տրամադրվի աուդիտի հաշվետվություն, որը կազմված է հավաստագրված և վստահելի արտաքին աուդիտորի կողմից, որը պետք է անդրադարձ կատարի վերջին 3 ֆինանսական տարիների գործառնություններին:

Դրամաշնորհը ստանալու նպատակով անհրաժեշտ է ներկայացնել «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի՝ որպես հիմնական հայտատու, աուդիտի հաշվետվությունը, որը կազմված է հավաստագրված և վստահելի արտաքին աուդիտորի կողմից և որն անդրադարձ է կատարում 2018, 2019 և 2020 թվականների ֆինանսական հաշվետվություններին: «Դիլիջան Դեվելոփմենթ» հիմնադրամը՝ որպես համահայտատու, իր վրա է վերցնում «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջանի hամայնքապետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի արտաքին ֆինանսական աուդիտի իրականացման ծախսերը:

Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 92-րդ հոդվածի 4-րդ մասով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով՝ համայնքի ավագանին որոշում է.

 1.    Հավանություն տալ  «Դիլիջան Դեվելոփմենթ» հիմնադրամի և «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի հետ համատեղ Եվրոպական Միության «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» ծրագրի շրջանակներում դրամաշնորհ ստանալու նպատակով ներկայացված ծրագրին:

  2.   Դրամաշնորհ ստանալու նպատակով վճարումներ իրականացնելու համար «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկին թույլատրել Հայաստանի Հանրապետության գանձապետական համակարգում բացել արտաբյուջետային հաշիվ։

    3 Թույլ տալ «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկում «Դիլիջան Դեվելոփմենթ» հիմնադրամի ֆինանսավորմամբ անցկացնել 2018, 2019 և 2020 թվականների ֆինանսական հաշվետվությունների արտաքին աուդիտ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՂԻՆԱԿ ՄԱՐԿՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(0268)22585
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 206
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner