Դիլիջան համայնքի ղեկավարի 2024թ. օգոստոսի 28-ի թիվ 936-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Սարի փողոց թիվ 12/2 հասցեի 77․9քմ հողամասում, քաղ. Արման Գառնիկի Համբարձումյանի կողմից ինքնակամ կառուցված շինության, մասնավորապես՝ 54․72քմ արտաքին մակերեսով տնտեսական շինության նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 09092024-11-0046/:
Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Արման Համբարձումյանին` վերոհիշյալ ինքնակամ շինությունը ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը:
Համայնքի ավագանին 2024թ. հոկտեմբերի 14-ի թիվ 775-Ա որոշմամբ համաձայնություն է տվել նշված շինությունը և վերջինիս սպասարկման հողամասը քաղ. Արման Գառնիկի Համբարձումյանին օտարելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման IV բաժնի դրույթները`
1.Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Սարի փողոց թիվ 12/2 հասցեում ինքնակամ կառուցված շինությունը, մասնավորապես՝ 54․72քմ ընդհանուր արտաքին մակերեսով տնտեսական շինությունը և վերջինիս սպասարկման 77․9քմ հողամասը, համապատասխանաբար, 253464 դրամ և 532392 դրամ արժեքներով օտարել քաղ. Արման Գառնիկի Համբարձումյանին:
2.Կնքել հողի և շինության առուվաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները՝ պետական գրանցման:
3.Պարտավորեցնել քաղ. Արման Համբարձումյանին.
1)Դիլիջանի համայնքապետարանի 900405051104 հաշվարկային հաշվին մուծել 532392 /հինգ հարյուր երեսուներկու հազար երեք հարյուր իննսուներկու/ դրամ, 900405051450 հաշվարկային հաշվին` 253464 /երկու հարյուր հիսուներեք հազար չորս հարյուր վաթսունչորս/ դրամ, վերջիններիս մուծման անդորրագրերը սույն որոշման անբաժանելի մասն են:
2)Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված հողամասի և շինության նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով:
3)<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 01-ի թիվ 530-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: