Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Սասուն Սուրիկի Սանամյանը` Դիլիջան քաղաքի Սարալանջի փողոց 7-րդ նրբ․ թիվ 3 հասցեին կից կառուցված բնակելի տան և վերջինիս սպասարկման հողամասի իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով: Համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ Դիլիջան քաղաքի Սարալանջի փողոց 7-րդ նրբ․ թիվ 3 հասցեին կից կառուցված բնակելի տունը կառուցվել է դեռևս 1980-ական թվականներին: Նշված բնակելի տան շինարարության թույլտվության, ինչպես նաև զբաղեցրած հողամասի հատկացման փաստաթղթային հիմքերը պահպանված չեն: Հանձնաժողովը նշում է, որ բնակելի տան տվյալները չեն հակասում քաղաքաշինական նորմերին, զբաղեցրած հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ: Բնակելի տունը փաստացի զբաղեցնում է 400.0քմ հողամաս, որի նկատմամբ քաղ. Սասուն Սուրիկի Սանամյանը ձեռք է բերում սեփականության իրավունք Հայաստանի Հանրապետության 2008թ. հունիսի 10-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի ուժով /կցվում է հողամասի գլխավոր հատակագիծը/: Ըստ համայնքի կադաստրային քարտեզի՝ նշված 400.0քմ հողամասը ընդգրկված է «Բնակավայրերի հողերի» կազմում, որպես «այլ հողեր»:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն, 2008թ. նոյեմբերի 13-ի թիվ 1328-Ն, 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի, ինչպես նաև 2008թ. հունիսի 10-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի պահանջներով`
1.Վերը նշված բնակելի տանը և 400.0քմ հողամասին տրամադրել հասցե՝ Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Սարալանջի փողոց, 7-րդ նրբ․ թիվ 5/2:
2.Դիլիջան քաղաքի Սարալանջի փողոց 7-րդ նրբ․ թիվ 5/2 հասցեի բնակելի տան և 400.0քմ հողամասի նկատմամբ ճանաչել քաղ. Սասուն Սուրիկի Սանամյանի (ծնվ. 29.06.1968թ.) սեփականության իրավունքը:
3.Նշված 400.0քմ մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել որպես բնակելի կառուցապատման:
4.Պարտավորեցնել քաղ. Սասուն Սանամյանին.
1)Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով:
2)<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 01-ի թիվ 530-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: