Այսօր: Շաբաթ, 31 Հուլիսի 2021թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 23
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՂԱՐԾԻՆ ԳՅՈՒՂԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑ 9-ՐԴ ՓԿՂ. ԹԻՎ 18/1 ՀԱՍՑԵԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՎԵՐՋԻՆՆԵՐԻՍ ԶԲԱՂԵՑՐԱԾ 416.47ՔՄ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջանի համայնքի ղեկավարի 2020թ. դեկտեմբերի 14-ի թիվ 590-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի 1-ին փողոցի 9-րդ փկղ. թիվ 18/1 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողում քաղ. Արարատ Անուշավանի Թամրազյանի կողմից ինքնակամ կառուցված գյուղատնտեսական արտադրական նշանակության շինությունների, մասնավորապես՝ 122.31քմ արտաքին մակերեսով անասնաշենքի, 104.11քմ արտաքին մակերեսով ծածկի և 139.29քմ արտաքին մակերեսով պահեստի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել են /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 01022021-11-0027/:
Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Արարատ Թամրազյանին` Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի 1-ին փողոցի 9-րդ փկղ. թիվ 18/1 հասցեի ինքնակամ կառուցված 365.71քմ ընդհանուր արտաքին մակերեսով գյուղատնտեսական արտադրական նշանակության շինությունները /122.31քմ արտաքին մակերեսով անասնաշենքը, 104.11քմ արտաքին մակերեսով ծածկը, 139.29քմ արտաքին մակերեսով պահեստը/ և վերջիններիս զբաղեցրած 416.47քմ հողամասը, համապատասխանաբար, 629021 դրամ և 131938 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: 
Համայնքի ղեկավարը նշված գյուղատնտեսական արտադրական նշանակության շինությունները և վերջիններիս զբաղեցրած 416.47քմ հողամասը քաղ. Արարատ Անուշավանի Թամրազյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է.
 

Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի 1-ին փողոցի 9-րդ փկղ. թիվ 18/1 հասցեի 365.71քմ ընդհանուր արտաքին մակերեսով գյուղատնտեսական արտադրական նշանակության շինությունները /122.31քմ արտաքին մակերեսով անասնաշենքը, 104.11քմ արտաքին մակերեսով ծածկը, 139.29քմ արտաքին մակերեսով պահեստը/ և վերջիններիս զբաղեցրած 416.47քմ հողամասը, համապատասխանաբար, 629021 դրամ և 131938  դրամ արժեքներով քաղ. Արարատ Անուշավանի Թամրազյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՈՆԱ ԵԳԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, ք. Դիլիջան, Մյասնիկյան 55
(+374 268) 2-25-85
dilijan.tavush@mta.gov.am, dilijan1@yahoo.com
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner