Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 109
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 105
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2020 թվականի N_
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՀԵՌԱԳՆԱ ՍԱՐԱՄԱՍԵՐԸ ԿԻՐԱՆՑ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՄԱՍԻՆ

Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել Կիրանց համայնքի ղեկավարը, ներկայացնելով Կիրանց համայնքի ավագանու 2020թ. հուլիսի 8-ի թիվ 12-Ա որոշումը՝ Դիլիջան համայնքի վարչական սահմաններում ընդգրկված հեռագնա սարամասերից Կիրանց համայնքին հատկացնելու և «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում համապատասխան փոփոխություն կատարելու հարցը Դիլիջան համայնքի ավագանու քննարկմանը ներկայացնելու մասին:

   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.

Տավուշի մարզի Կիրանց համայնքի ավագանու կողմից ներկայացված Դիլիջան համայնքի վարչական սահմաններում ընդգրկված հեռագնա սարամասերից Կիրանց համայնքին հատկացնելու և «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում համապատասխան փոփոխություն կատարելու առաջարկությանը տալ համաձայնություն՝ պայմանով, որ Դիլիջան համայնքի ավագանու հաստատմանը ներկայացվի համայնքների միջև սահմանված կարգով փոխադարձ համաձայնություն՝  քարտեզագրված և ճշգրտված հատակագծերով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՂԻՆԱԿ ՄԱՐԿՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner