|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
26 ապրիլի 2024 թվականի N 527 |
ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՅԳԵՍՏԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 35Ա ԵՎ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 9 ՀԱՍՑԵՆԵՐԻ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄԻՑ ԱՌԱՋԱՑԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՏԱԿԱԳԾԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ |
Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Հովhաննես Զավենի Ալիխանյանը` Դիլիջան քաղաքի Այգեստան փողոց թիվ 35Ա և Թումանյան փողոց թիվ 9 հասցեների հողամասերի միավորումից առաջացած հողամասին և բնակելի տանը հասցե տրամադրելու և ճշտված սահմաններով հատակագիծը հաստատելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված հողամասերի մակերեսը և սահմանները երբևէ փոփոխությունների չեն ենթարկվել, իսկ հողամասի հատակագծի ուրվագծային չափերը ենթակա են ուղղման /փոփոխման/, քանի որ վերջինս չի համապատասխանում հողամասի իրական սահմաններին: Այդ նպատակով, հողամասի սեփականատիրոջ միջոցներով իրականացվել է տարածքի սահմանների ճշգրիտ չափագրություն պետական որակավորում ունեցող անձի կողմից: Ըստ վերջինիս ներկայացրած հողամասի գլխավոր հատակագծի, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով անհրաժեշտ է իրականացնել սահմանների ճշտում: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ․ դեկտեմբերի 29-ի 2387-Ն որոշման 50-րդ կետի և <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով` 1.Հաստատել քաղ․ Հովհաննես Զավենի Ալիխանյանին պատկանող Դիլիջան քաղաքի Այգեստան փողոց թիվ 35ա և Թումանյան փողոց թիվ 9 հասցեների հողամասերի միավորումից առաջացած 0․13հա հողամասի ճշտված սահմաններով գլխավոր հատակագիծը /կցվում է հողամասի հատակագիծը/: 3.Պարտավորեցնել քաղ․ Հովհաննես Ալիխանյանին. 1) Դիմել ՀՀ կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` վերոգրյալ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն վերագրանցելու նպատակով: 4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|