Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 577
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

08 մայիսի 2024 թվականի N 577

ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ՄՅԱՍՆԻԿՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 21 ՀԱՍՑԵԻ 33.0ՔՄ ՀՈՂԱՄԱՍՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի համաձայն` սեփականության իրավունքի վկայական թիվ 14032023-11-0001, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոց թիվ 29 հասցեի 2447.3քմ հողամասը պատկանում է «Բելվիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: Վերջինիս լիազորված անձ Վարդան Հախվերդյանը դիմել է Դիլիջանի համայնքի ղեկավարին՝ նշված հողամասին կից, Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոց թիվ 21 հասցեի 33.0քմ հողամասն ընդլայնման կարգով «Բելվիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը օտարելու խնդրանքով:
Համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 33.0քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամասեր, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է բնակավայրերի հողերի տարածագնահատման ինններորդ գոտում: Նշված հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը գրանցված է /սեփականության վկայական թիվ՝ 15042024-11-0048/: Համայնքի ավագանին 2024թ. ապրիլի 12-ի թիվ 691-Ա որոշմամբ համաձայնություն է տվել նշված 33.0քմ հողամասն ընդլայնման կարգով «Բելվիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը օտարելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66 հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետի պահանջները`

1. Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոց թիվ 29 հասցեի 2447.3քմ հողամասին կից գտնվող, Մյասնիկյան փողոց թիվ 21 հասցեի 33.0քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով /ընդլայնման կարգով/ օտարել «Բելվիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: Հողամասի արժեքը կազմում է 346956 դրամ:
2.Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոց թիվ 29 հասցեի 2447.3քմ հողամասի և Մյասնիկյան փողոց թիվ 21 հասցեի 33.0քմ հողամասի միավորումից առաջացած 2480.3քմ հողամասը հասցեակոչել Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Մյասնիկյան փողոց թիվ 29 հասցեով:
3. Կնքել հողի առուվաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները՝ պետական գրանցման:
4. «Բելվիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը առաջադրել հետևյալ պայմանները.
1) Դիլիջանի համայնքապետարանի 900405051104 հաշվարկային հաշվին մուծել հողամասի կադաստրային արժեքը՝ 346956 /երեք հարյուր քառասունվեց հազար ինը հարյուր հիսունվեց/ դրամ, վերջինիս մուծման անդորրագիրը սույն որոշման անբաժանելի մասն է:
2) Դիմել ՀՀ կադաստրի կոմիտեի  սպասարկման գրասենյակ` նշված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով:
3) <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 01-ի թիվ 530-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner