Այսօր: Հինգշաբթի, 7 Հուլիսի 2022թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 85
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 98
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ

ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ՀԱՏԿԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

2022 թ. մայիսի 26-28-ը Բելառուսի Հանրապետության Մոգիլյովի մարզի Կլիմովիչ քաղաքում անց է կացվելու «Ոսկե մեղու» մանկական ստեղծագործության 20-րդ միջազգային փառատոնը, որի մասնակցության հետ կապված ծախսերը հոգում են փառատոնի կազմակերպիչները։ Ուղարկող կողմը հոգում է ճանապարհածախսի, մուտքի արտոնագրերի, ապահովագրության, ինչպես նաև մասնակցության դիմումների հետ կապված ծախսերը: Փառատոնին պետք է մասնակցություն ունենան «Դիլիջանի մանկական երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի սաները։ Դիլիջան համայնքի ղեկավարը առաջարկություն է ներկայացրել բյուջեում կատարել փոփոխություն՝ փառատոնին մասնակցության ծախսերին օժանդակելու նպատակով։

Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի  5-րդ կետի պահանջներով և «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածով՝ համայնքի ավագանին որոշում է.    

Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և կատարել հատկացում՝  
1. Դիլիջան համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից՝ 11-01-02, «ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ» գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի «4891» (պահուստային միջոցներ) տնտեսագիտական հոդվածից 1492000 /մեկ միլիոն չորս հարյուր իննսուներկու հազար / ՀՀ դրամն ուղղել 01-06-01-«Ընդհանուր բնույթի հանրայի ծառայություններ» գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի 4222 (Արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր) տնտեսագիտական հոդվածին :


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(0268)22585
dilijan1@yahoo.com, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 207
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner