|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (0268)22585, dilijan1@yahoo.com, dilijan.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
30 մայիսի 2023 թվականի N 441 |
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑԻ ՎԵՐՋՆԱՄԱՍԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻՑ 992.0ՔՄ ԱՐՈՏԱՎԱՅՐԸ ՔԱՂ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Հարություն Ղազարյանը՝ Դիլիջան քաղաքի 1-ին փողոցի վերջնամասի գյուղատնտեսական նշանակության հողերից 992.0քմ մակերեսով հողամասը որպես արոտավայր օգտագործելու իրավունք ստանալու խնդրանքով: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010թ. հոկտեմբերի 28-ի թիվ 1477-Ն որոշման պահանջներով՝ 1. Քաղ. Հարություն Ղազարյանին տրամադրել Դիլիջան քաղաքի 1-ին փողոցի վերջնամասի 992.0քմ մակերեսով արոտավայրից 3 տարի ժամկետով օգտվելու իրավունք /կցվում է հողամասի գլխավոր հատակագիծը/: 2. Արոտավայրից օգտվելու տարեկան վճարի չափը սահմանել 3000դրամ: 3. Քաղաքացու հետ կնքել արոտավայրից օգտվելու պայմանագիր` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010թ. հոկտեմբերի 28-ի թիվ 1477-Ն որոշմամբ սահմանված կարգով:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|