Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Արմեն Անդրանիկի Ամիրյանը` Դիլիջան համայնքի, Գոշ գյուղի 11-023-0142-0013 կադաստրային ծածկագրով 0.059հա տնամերձ հողամասին հասցե տրամադրելու խնդրանքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 48-րդ կետի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով՝
1.Դիլիջան համայնքի Գոշ գյուղի 11-023-0142-0013 կադաստրային ծածկագրով 0.059հա տնամերձ հողամասին տրամադրել հասցե՝ Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Գոշ գյուղ, Մ. Գոշի փողոց, թիվ 75/9:
2. Պարտավորեցնել քաղ. Արմեն Ամիրյանին.
<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2021թ. դեկտեմբերի 10-ի թիվ 24-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: