Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 96
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 28
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 հունվարի 2022 թվականի N 28

ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ, ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐ ԵՎ ԾԽԱԽՈՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔ ՎԱՃԱՌԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջան համայնքի վարչական տարածքում գործող մի շարք իրավաբանական և ֆիզիկական անձիք հայտ են ներկայացրել համայնքապետարան՝ իրենց ձեռնարկատիրական օբյեկտներում հանրային սննդի կազմակերպման և իրացման, ոգելից խմիչքների և ծխախոտի արտադրանք վաճառելու թույլտվություն ստանալու համար:
  Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007թվականի հուլիսի 19-ի թիվ 843-Ն որոշմամբ սահմանված կարգը և ղեկավարվելով <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ և 12-րդ կետերի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 4-րդ կետերի պահանջներով՝

1. Բավարարել հայտերը և տալ ոգելից խմիչքների վաճառքի թույլտվություն 01 հունվարի 2022-31 դեկտեմբերի 2022թ. ժամանակահատվածի համար
-<<Էն Քեյթրինգ>>սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն
-<<Երևան Արտ Փրոջեքտ>>սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն
-<<Էկո կայան>>սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն
-Վիգեն Զաքարյան անհատ ձեռնարկատեր
:
2. Բավարարել հայտերը և տալ հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն 01 հունվարի 2022-31 դեկտեմբերի 2022թ. ժամանակահատվածի համար
-<<Էն Քեյթրինգ>>սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն
-<<Երևան Արտ Փրոջեքտ>>սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն
-<<Էկո կայան>>սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն
-Վիգեն Զաքարյան անհատ ձեռնարկատեր
-<<Սիթի Պիցցա>>սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն:
3. Բավարարել հայտը և տալ ոգելից խմիչքներ և ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվություն 01 հունվարի 2022-31 դեկտեմբերի 2022թ. ժամանակահատվածի համար
-Սամվել Տեր-Կարապետյան անհատ ձեռնարկատեր:
4. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնին.
տուրքի գանձումները կատարել յուրաքանչյուր եռամսյակի համար` ըստ Դիլիջանի համայնքի ավագանու 2021թ.
 դեկտեմբերի 10-ի թիվ 024-Ն որոշմամբ հաստատված  դրույքաչափերի:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner